Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Թուրքիայում բողոքականները շարունակում են ենթարկվել խտրականության

Միջազգային

Թուրքիայի Բողոքական եկեղեցիների միությունը հրապարակել է 2025 թվականի իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը՝ նշելով, որ այդ երկրում բողոքական համայնքի նկատմամբ խտրական քաղաքականությունը շարունակվում է, գրում է Ermenihaber.am-ը։

 

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 10 ատելության հողի վրա կատարված հանցագործություն՝ Ստամբուլում, Անկարայում, Կեսարիայում, Իգդիրում, Կարսում, Շանլըուրֆայում, Գազիանթեփում և Մանիսայում։ Կարսում, մասնավորապես, քրիստոնյա 8-ամյա երեխան ենթարկվել է ծեծի այն բանից հետո, երբ հայտնել է, որ քրիստոնյա է։

 

Ըստ զեկույցի, բողոքական համայնքը շարունակում է խնդիրներ ունենալ պաշտամունքի վայրերի հետ կապված․ բազմաթիվ եկեղեցիներ չեն կարողանում պաշտոնապես ստանալ աղոթատան կարգավիճակ։ Ներկայում 115 համայնք պաշտամունք է իրականացնում վարձակալված տարածքներում, իսկ 32-ը՝ մասնավոր բնակարաններում։

 

Զեկույցում ընդգծվում է, որ շարունակվում են նաև օտարերկրյա բողոքական հոգևորականների նկատմամբ սահմանափակումները։ 2025 թվականին 46 օտարերկրյա հոգևորականի, բնակության թույլտվություն չտրամադրելու կամ վիզան չերկարաձգելու պատճառով, ստիպված է եղել լքել Թուրքիան։ Ընտանիքների անդամների հետ միասին երկիրը լքածների թիվը կազմել է 77։

 

Առանձին անդրադարձ է կատարվել 2007 թվականին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությունում տեղի ունեցած սպանությանը։ Նշենք, որ հիշյալ հրատարակչության վրա հարձակման հետևանքով զոհվել էր հոգևորական Թիլման Գեսկեն։ Այժմ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է վերջինիս դստեր՝ Միխալ Գեսկեի՝ երկարաժամկետ բնակություն հաստատելու դիմումը, չեղարկել ուսանողական կացության իրավունքը և պահանջել 10 օրվա ընթացքում լքել երկիրը։

 

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ սոցիալական ցանցերում շարունակում է տարածվել բողոքականների նկատմամբ ատելության խոսքը և կոչ են անում դադարեցնել կրոնական պատկանելության հիմքով սահմանափակումները, ապահովել քրիստոնյաների՝ պաշտամունքի վայրեր ունենալու իրավունքը և ուժեղացնել ոչ մուսուլման աշակերտների իրավունքների պաշտպանությունը դպրոցներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ