ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր «Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են «Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ «Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերով

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։  

Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաև խրախուսել թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագիծը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին և դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաև գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև անվտանգ առցանց հաղորդակցություն։ 

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին տեսական և գործնական կարողություններ են տալիս՝ անվտանգ թվային ապագայի համար։ Այսօր երեխաներն ու պատանիները շատ վաղ տարիքից են դառնում թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Մեր խնդիրն է օգնել նրանց այդ միջավայրում լինել ոչ միայն ակտիվ, այլև պաշտպանված, գիտակից և պատասխանատու», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում արդեն համոզվել ենք, որ կիբեռանվտանգությունը պետք է հասանելի և հասկանալի լինի յուրաքանչյուր երիտասարդի, ոչ միայն նրանց, ովքեր ապագայում կընտրեն այս ոլորտը որպես մասնագիտություն։ Երբ անվտանգ թվային վարքագիծը ձևավորվում է դեռ դպրոցական տարիքից, երիտասարդներն ավելի վստահ և պատասխանատու են օգտվում տեխնոլոգիաներից։ Հենց այս մտածողության ձևավորումն է նման նախաձեռնությունների ամենակարևոր արդյունքը», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Ավարտական միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին խմբի արդյունքները, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և փորձառությամբ, որից հետո տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը։

Նախաձեռնությունը շարունակվում է, և ևս երկու ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր մոտ 70 մասնակիցներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված