Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times

«Ժողովուրդ». ԵՄ-ի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից:

Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից
Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։

Մասնավորապես, մեր զրուցակիցների փոխանցմամբ, Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից չեն բաց թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր։

Այս իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ Մինչ ապրանքը սպասում է սահմանային ձևակերպումների ավարտին, գործարարները կրում են լրացուցիչ վնասներ՝ թե՛ ապրանքի որակի վատթարացման, թե՛ ժամկետների խախտման պատճառով։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69732 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ