Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Միջազգային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը Սևծովյան տարածաշրջան։ «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի նկատմամբ հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։

Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիան համաձայնել է ստանձնել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ արդեն ձեռք է բերվել փոխըմբռնում դաշնակիցների հետ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ