«Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը

Ինչու Իրանը դեռ չի հարվածում Իսրայելին

Միջազգային

Իրանը հերթական հարձակումն է իրականացրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ բազաների վրա։

«Կայծակ» գործողության իններորդ փուլի ընթացքում հարվածներ են հասցվել Քուվեյթի ռազմական բազային և ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերին, հաղորդում է IRGC-ն։

Միաժամանակ իրանական անօդաչուները գրոհել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական կապի համակարգերը և վառելիքի կահպանման օբյեկտները։

Տեսանյութում երևում են բալիստիկ հրթիռների ուղիղ հարվածները և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի ձախողումը։

Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ փոխադարձ հարվածների այս նոր փուլում Իրանը դեռ ուղիղ հարվածներ չի հասցնում Իսրայելին։ թե որն է պատճառը, մեկնաբանում է իրանական ռազմական փորձագետը.

«Պատերազմի առաջին օրերին իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը որսացել են Հորդանանի տարածքի վրա՝ այնտեղ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, եւ դրան օգնել է Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ռադարների ցանցը։ Միայն դրանք թուլացնելուց հետո աճեց Իսրայելին ուղղված հարձածների էֆեկտիվությունը, որն իր առավելագույնին էր հասել հրադադարից առաջ:

Այս ընթացքում Իսրայելն ու ԱՄՆ-ն ակտիվորեն ամրացրեցին ՀՕՊ համակարգերի եւ ռադարային կայանքների ցանցը հիշատակված երկրներում` նորից նպատակ ունենալով թույլ չտալ, որ իրանական հրթիռները հասնեն Իսրայել:

Իրանը ներկա փուլում հենց այդ խնդիրն է լուծում` անօդաչուներով եւ այլ միջոցներով նախ շարքից դուրս է բերում Իսրայելը շրջապատող արաբական պաշտպանական գոտին և խաթարել հակաօդային պաշտպանության հնարավորությունները` խուսափելով Իսրայելին ուղիղ հարվածների արդյունքում հրթիռների կորուստներից։ Այս ռազմավարությունը, հավանաբար, համարվում է ամենաարդյունավետ մոտեցումը՝ նախքան Իսրայելի դեմ ավելի ուղիղ և ինտենսիվ հարվածներին անցնելը»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69694 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ