Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Ինչ է դառնալու Թրամփի համար իրանական նոր պատերազմը

Միջազգային

Ի­հար­կե, հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344839&l=am), բացի նրա­նից, թե ինչ է տե­ղի ու­նե­նում ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, մե­ծա­պես ազ­դում են նաեւ Ի­րա­նի շուրջ շա­րու­նակ­վող զար­գա­ցում­նե­րը: Թե ին­չու եւ ինչ­պես, շատ է խոս­վել, ի­մաստ չու­նի կրկնել:

Այս պա­հին էլ Ի­րա­նը շա­րու­նա­կում է մնալ` նոր մեծ պա­տե­րազմ կլի­նի, թե չի լի­նի հար­ցի ա­ռաջ: Ընդ ո­րում, ա­ռա­ջին հա­յաց­քից պա­տե­րազ­մի հար­ցը ո­րոշ­ված է. ԱՄՆ–ն եւ Ի­րա­նը ար­դեն ո­րե­րորդ օրն է, որ հար­ված­ներ են փո­խա­նա­կում: Թ­րամ­փը դի­մել է Կոնգ­րե­սին` նոր պա­տե­րազմ սկսե­լու հար­ցով: Ի­րա­նը պատ­րաստ­վում է չե­ղար­կել ԱՄՆ­–ի հետ ստո­րագր­ված հու­շա­գի­րը եւ այլն: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ (սա կա­րող է ա­մեն պա­հի փոխ­վել) կող­մե­րը դեռ վե­րա­պա­հու­մով էին խո­սում նոր պա­տե­րազ­մի մա­սին: Ա­վե­լին, այս օ­րե­րի հար­վա­ծա­շա­րե­րը Թ­րամփն ըն­կա­լում էր որ­պես «մանր փոխհ­րաձ­գութ­յուն», մի կող­մից` սպառ­նա­լով, որ կլի­նի ա­վե­լի լուրջ, մի կող­մից` ակ­նար­կե­լով, որ ի­րա­վի­ճա­կը դեռ չա­փի մեջ է: Ա­մեն դեպ­քում, ե­թե խոս­վում է «մանր փոխհ­րաձ­գութ­յուն» տեր­մի­նա­բա­նութ­յամբ, դա նշա­նա­կում է, որ «մեծ փոխհ­րաձ­գութ­յա­նը»` պա­տե­րազ­մին դեռ չեն հա­սել:

­Կա պա­տե­րազմ, թե` ոչ, ցույց է տա­լիս նաեւ հե­տեւ­յալ ին­դի­կա­տո­րը: Այն, ինչ կա­տար­վում էր վեր­ջին օ­րե­րին, ցան­կա­ցած պա­հի կող­մե­րը կա­րող են հայ­տա­րա­րել ա­վարտ­ված` վե­րա­դառ­նա­լով բա­նակ­ցութ­յուն­նե­րին: Պա­տե­րազ­մի դեպ­քում դա է, որ հնա­րա­վոր չէ:

Ա­մեն դեպ­քում, ի­րա­վի­ճա­կը դեռ մնում է սրաց­ման դաշ­տում, եւ այս ա­ռու­մով կան լուրջ մտա­վա­խութ­յուն­ներ: Նախ, Թ­րամ­փը սկսեց խո­սել ի­րա­նա­կան գաղտ­նի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րի ոչն­չաց­ման մա­սին` ակ­նար­կե­լով Կո­լանգ լե­ռան ստոր­գետն­յա հաս­տա­տութ­յան մա­սին: Սա հա­մար­վում է առ­կա բո­լոր տե­սա­կի զեն­քե­րից ա­պա­հով ստոր­գետն­յա մի­ջու­կա­յին օբ­յե­կտ, ո­րը ոչն­չաց­նել, թե­րեւս, հնա­րա­վոր է փոր­ձել միայն մի­ջու­կա­յին զեն­քով: Դա՞ էր ակ­նար­կում ԱՄՆ նա­խա­գա­հը: Մի­գու­ցե, նաեւ հաշ­վի առ­նե­լով ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րից ե­րեկ ե­կած տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ Ի­րա­նում վայ­րէջք է կա­տա­րել ռու­սա­կան, այս­պես ա­սած, «Դա­տաս­տա­նի օր­վա» ինք­նա­թի­ռը: Խոս­քը` օ­դա­յին հրա­մա­նա­տա­րա­կան կե­տի մա­սին է, ո­րը կա­րող է իր վրա վերց­նել կա­ռա­վար­ման եւ պա­տաս­խան հար­վա­ծի գոր­ծա­ռույթ­ներն ա­սենք մի­ջու­կա­յին հար­վա­ծի դեպ­քում: Եվ երբ այդ ինք­նա­թի­ռը հաս­նում է Ի­րան, դա եր­կու մե­սիջ է պա­րու­նա­կում: Նախ, որ կա մի­ջու­կա­յին հար­վա­ծի մեծ կամ փոքր ռիսկ: Եվ երկ­րորդ, որ կա նաեւ պա­տաս­խան հար­վա­ծի սցե­նա­րը: Այ­սինքն, հի­մա ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է մտա­ծեն, թե որ­քա­նո՞վ է նման պա­տաս­խան հար­վա­ծը հա­վա­նա­կան, ի՞նչ զեն­քով, եւ ին­չո՞ւ են ռուս­ներն ի­րենց ինք­նա­թի­ռով այդ մա­սին ակ­նար­կում:

Իսկ ե­թե բա­նը չհաս­նի մի­ջու­կա­յին հար­վա­ծի, ա­պա Թ­րամ­փի հա­մար նա­խորդ պա­տե­րազ­մի հա­մե­մատ քիչ բան է փոխ­վում: Պետք է շա­րու­նա­կի սո­վո­րա­կան զի­նա­տե­սակ­նե­րով Ի­րա­նին հար­վա­ծե­լը, Ի­րա­նը պա­տաս­խան հար­ված­ներ կհասց­նի, ու նաեւ ան­վերջ կխո­սեն ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին:

Չ­նա­յած Թ­րամ­փի հա­մար այս դեպ­քում ա­վե­լի վատ պատ­կեր է ստեղծ­վել: Նա ո­րո­շեց հայ­տա­րա­րել, որ Ի­րա­նի փոո­խա­րեն ԱՄՆ–ն է վերց­նե­լու Հոր­մու­զի նե­ղու­ցի վե­րահս­կո­ղութ­յու­նը, եւ դրա հա­մար այդ նե­ղու­ցից օգտ­վող ա­րա­բա­կան երկր­նե­րը` իր իսկ դաշ­նա­կից­նե­րը պետք է վճա­րեն: Ընդ ո­րում, բեռ­նե­րի 20 տո­կո­սի չա­փով, որն Ի­րա­նի պա­հան­ջած մաք­սա­տուր­քի հա­մե­մատ ահ­ռե­լի մե­ծութ­յուն է: Ու ստաց­վում է նման պատ­կեր: ԱՄՆ–ն հա­նուն Իս­րա­յե­լի պա­տե­րազմ սկսեց, դրա արդ­յուն­քում Հոր­մու­զի նե­ղու­ցով ա­զատ նա­վար­կութ­յան ռե­ժի­մը վե­րա­ցավ, ո­րից Ծո­ցի երկր­ներն ար­դեն իսկ հսկա­յա­կան կո­րուստ­ներ կրե­ցին: Ու այս­քա­նից հե­տո դեռ պետք է վճա­րեն ԱՄՆ­–ին, ընդ ո­րում` 20 տո­կոս:

Այս­քա­նից հե­տո էլ սկսեց պա­տե­րազ­մա­կան նոր օ­ջախ ձե­ւա­վոր­վել, երբ Սաուդ­յան Ա­րա­բիան ո­րո­շեց հար­ված­ներ հասց­նել հու­սիթ­նե­րին` Ե­մե­նի մայ­րա­քա­ղա­քին: Ի­հար­կե, հու­սիթ­նե­րի պա­տաս­խա­նը չու­շա­ցավ, սա­կայն դա միակ խնդի­րը չէ: Հի­մա օ­րա­կար­գում է, բա­ցի Հոր­մու­զից, նաեւ Բաբ էլ Ման­դե­բի նե­ղու­ցը (ո­րը Կար­միր ծով եւ Սո­ւե­զի ջրանցք տա­նող միակ ու­ղին է, որ որ­տե­ղով ի­րա­կա­նաց­վում է հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րի բա­վա­կա­նին մեծ մա­սը) փա­կե­լու մա­սին: Հու­սիթ­ներն ար­դեն մեկ ան­գամ այն փա­կել են, եւ ԱՄՆ–ն եր­կու ա­վիակ­րա­յին նա­վախմ­բով այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ բա­ցել: Ու ե­թե հի­մա բա­նը հաս­նի դրան, ա­պա, մաս­նա­վո­րա­պես, մեկ բա­րե­լի հա­մար նավ­թի 200 դո­լար սա­կա­գի­նը կդառ­նա ե­րաշ­խա­վոր­ված: Այ­սինքն, ե­թե ԱՄՆ­–ի (դեռ Եվ­րո­պա­յին մի կողմ թող­նենք) հա­մար խնդիր էր ան­գամ Հոր­մու­զի փակ նե­ղու­ցը, ա­պա թե ինչ է լի­նե­լու, ե­թե Բաբ էլ Ման­դե­բը եւս փակ­վի, նույ­նիսկ դժվար է ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մել:

Ա­հա այս հե­տե­ւանք­ներն էլ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, Թ­րամ­փը պետք է շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վի` ներ­կա­յիս «մանր փոխհ­րաձ­գութ­յու­նը» վե­րա­ծո՞ւմ է մեծ պա­տե­րազ­մի, թե ռիս­կե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շատ մեծ են: Հաշ­վի առ­նե­լով նաեւ մի­ջու­կա­յին հար­ված հասց­նե­լու դեպ­քում ծայ­րա­հեղ ա­նո­րոշ վի­ճա­կը` պա­տաս­խան հար­վա­ծի դեպ­քում Իս­րա­յե­լին սպա­սող հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րի մա­սով:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69682 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ