Դավթաշենի շենքից ընկած 16-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել.
ՊատահարԴավթաշենի Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում երեկ 16-ամյա աղջկա դի էր հայտնաբերվել։ Պարզվում է՝ աղջիկն ինքնասպանություն է գործել։
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 21։40-ի սահմաններում։ 16-ամյա աղջիկն իրեն ցած է նետել 6-րդ հարկից։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
