Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա  տարաձայնություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։

«Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, – ասել է ԱՄՆ ղեկավարը։ – Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:

«Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», – ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։

Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունների և Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի վերաբերյալ։ Հուլիսի 4-ին Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների առնչությամբ Նեթանյահուն «գիտի, թե ով է գլխավորը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ ղեկավարի շատ խորհրդականներ դժգոհ են Նեթանյահուի գործողություններից: Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Սպիտակ տան ղեկավարի շրջապատում վերջին ամիսներին մարդիկ «սկսել են ավելի ու ավելի թերահավատորեն վերաբերվել Նեթանյահուին և հիասթափվել նրանից»:

Հունիսի սկզբին Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Նեթանյահուին՝ նրան անվանելով «անիծյալ խելագար»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ