Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն այսուհետ կվերահսկի Հորմուզի նեղուցը և այնտեղով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար կգանձի տեղափոխվող բեռի արժեքի 20 տոկոսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին X սոցիալական հարթակում գրառման մեջ համաձայնել է Թրամփի հետ այն հարցում, որ Հորմուզի նեղուցով անցման համար պետք է վճար գանձվի։

«ԱՄՆ նախագահը միանգամայն ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ապահով անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցվի այս ծառայության համար։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ։ 20%-ն, իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», – գրել է Արաղչին։

Ավելի վաղ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։ Նա նաև հայտնել էր իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին։ Թրամփի խոսքով՝ մյուս բոլոր երկրները կարող են ազատորեն օգտագործել նեղուցը։

«Այս պահից ի վեր ԱՄՆ-ն կլինի Հորմուզի նեղուցի պահապանը», – հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, որ անվտանգության ծախսերը փակելու համար նավերն ԱՄՆ-ին պետք է վճարեն փոխադրվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով գումար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ