Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times

«Փաստ». Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։

Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Ընդ որում, խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ: Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն «շեյր անել» ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, էլ չասած՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին: Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է՝ հատկապես կապված հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ: Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային «կամավոր-պարտադիր» սկզբունքով է, հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն: Սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել և ազատման դիմումներ գրել:

Մեր զրուցակիցները նաև նշում էին, որ պատճառը միայն սա չէ. այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ՝ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գումարած՝ ընթանում է տոտալ քպականացում: Մեր տեղեկություններով, ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի, և պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69627 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ