Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times

«Հրապարակ». «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել, եւ հարթվել են հակասությունները, սակայն մենք տեղեկացանք, որ խոշոր արտահանող ընկերություններից «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել՝ պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։

Փորձեցինք ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որեւէ հեռախոսահամարի չպատասխանեցին։ Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական պրոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ