Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղшսպшնության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Միջազգային

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ 

Այս մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։ 

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։

 

JNS-ի փոխանցմամբ՝ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում՝ տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։ 

 

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։ AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարությունը որոշումը հիմնավորել էր նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման և նվազեցման քաղաքականությամբ։

 

Թուրքիան Իսրայելի կառավարության այդ որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։ Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս։

 

JNS-ը նաև նշում է, որ նախորդ ամիս Ադրբեջանի իշխանությունները դատապարտել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել այն հետ շրջել։ Պարբերականն ընդգծում է, որ Ադրբեջանը պատմական կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ և երկար ժամանակ փորձում է միջնորդական դեր ունենալ երկու երկրների միջև։

 

Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդի, և ըստ JNS-ի՝ նստաշրջան չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ