Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Աղվան Վարդանյանը երկրորդ անգա՞մ կհերոսանա

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մեղմ ասած, չափազանցված են շրջանառվող լուրերն այն մասին, թե թիմում խնդրում-աղաչում են, որ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մանդատը վայր չդնի:

Հիշեցնենք, որ նա դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից շատ ավելի վաղ հայտարարել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, մանդատից կհրաժարվեմ»։ Եվ ահա եկել է պահն ապացուցելու, որ Աղվան Վարդանյանը Փաշինյան Նիկոլ չէ, եւ ի տարբերություն վերջինիս՝ նրա խոսքն ու քայլերը համընկնում են իրար:

Այս առումով դաշինքում շշուկներ են պտտվում, որ ընկեր Աղվանը ներքաղաքական դաշտում երկրորդ անգամ կարող է «հերոսանալ», ինչպես 2018-ին դուրս եկավ ՀՅԴ-ից, բայց կողմ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելուն: Այսպիսով՝ ամենայն հավանականությամբ, նա կվերցնի մանդատը, բայց հետո ԱԺ ամբիոնից սրտառուչ հայտարարություն կունենա ու վայր կդնի այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ