⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Երեւանցինե՛ր, չնեղանաք. ինչ է խոստովանել Գիո Պիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուսանկարներ

ԱՐՏԻՍՏԸ ԽՄԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ

Երեւանում հուլիսի 11-ին տեղի ունեցավ ռուսալեզու ռեփի ամենահայտնի արտիստներից մեկի՝ ԳԻՈ ՊԻԿԱՅԻ (իրական անունը՝ Գեորգի Վլադիմիրովիչ Ջիոեւ) մեծ մենահամերգը։ Ազգությամբ օս երգչի ստեղծագործությունները հիմնականում անձնական պայքարի եւ սոցիալական անարդարության մասին են պատմում եւ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որտեղ խոսքերը «սեւ դելֆինի» պես հավերժ են հիշվում:

Գիո Պիկայի սերն առ Հայաստան անթաքույց է: Արտիստն անգամ բեմից խոստովանեց այդ մասին:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, Երեւանը: Նույնիսկ մանուկ  տարիքից եմ եղել Հայաստանում՝ ծնողներիս հետ: Առաջին անգամ ծնողներս ինձ Հայաստան բերեցին 1989 կամ 1990 թվականներին, երբ դեռ 10 կամ 11 տարեկան էի: Այո՛, ես մեծ եմ տարիքով (կատակում է, - հեղինակ): Այնուհետ ընկերներիս հետ էի մշտապես գալիս Հայաստան: Դուք անգամ չգիտեք, բայց ես տարվա մեջ 4-5 անգամ լինում եմ Երեւանում: Իհարկե, առանց համերգներ տալու, զուտ վայելելու այս հրաշք երկիրը»,- այս ասելուն պես՝ արտիստը բաժակ բարձրացրեց հենց բեմահարթակից եւ խմեց Հայաստանի կենացը:


Գիո Պիկան իր հայտնի երգերը՝ «Буйно голова», «Дом», «Фонтанчик», «Где прошла ты», «Мир», «На белом», «Листопадом», «Где ты?» եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք միլիոնավոր լսումներ են հավաքել տարբեր հարթակներում, Երեւանում կատարեց կենդանի հնչեղությամբ եւ բարձր որակով, ինչը բնորոշ է պրոֆեսիոնալ երգչին:

Առհասարակ նրա համերգները հայտնի են իրենց յուրահատուկ միջավայրով, կենդանի կատարմամբ եւ հանդիսատեսի հետ անմիջական շփումով։ Յուրաքանչյուր ելույթ վերածվում է զգացմունքային ճանապարհորդության, որտեղ երաժշտությունը միավորում է հազարավոր մարդկանց մեկ ռիթմի եւ մեկ պատմության շուրջ։

Խոսելով զգացմունքերից, նա նշեց, որ վերջին շրջանում դարձել է լիրիկական ստեղծագործությունների հեղինակ:

«Վերջերս ամուսնացա: Հավանաբար, դա իր ազդեցութունն է թողել, որ սկսել եմ ավելի լիրիկական երգեր գրել», - ասաց նա եւ կատարեց մի ստեղծագործություն, որը նվիրել է իր երիտասարդ կնոջը, ում էլ այդ երգի տակ հրավիրեց բեհարթակ, այնուհետ համբուրեց եւ ճանապարհեց կուլիսներ: Իսկ արդեն կուլիսներում Ասյան շարունակեց պարել ամուսնու երգերի ներքո:

Արտիստը, համերգի վերջում կատարեց նաեւ հայկական հայտի ստեղծագործություն՝ «Ով սիրուն, սիրուն» երգը եւ ընդգծեց. «Ես չէի կարող համերգ տալ հայ հանդիսատեսի առաջ եւ չերգել հայկական ստեղծագործություն: Լինեմ ավելի ազնիվ եւ ասեմ, որ որքան էլ շատ սիրեմ Երեւանը, բայց, հարգելի՛ երեւանցիներ, չնեղանաք, ես ամենաշատը սիրում եմ ձեր դրախտը՝ Լենինականը: Չեմ ցանկանում ասել՝ Գյումրի: Կասեմ՝ Լենինական: Այն իսկապես դրախտ է»:

Հիշեցնենք, որ Գիո Պիկան տարիներ առաջ հիշարժան մենահամերգով հանդես էր եկել հենց Գյումրիում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ