Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ալենի թիմը ցրվում է. ով որտեղ է հանգրվանում

Իրավունք 30

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մեծ խանդավառությամբ են ընդունում լուրերն այն մասին, որ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացող ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետեւից նաեւ նրա կադրերն են հեռանում խորհրդարանից:

Ազգային ժողովի կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, մասնավորապես՝ ՔՊ-ականներին ուրախացրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական ԱՇԽԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ազատվելն աշխատանքից: Ասում են, թե վերջինս այս կամ այն ՔՊ-ական պատգամավորի գործուղման մեկնել-չմեկնելու հարցում ուներ վճռորոշ դերակատարություն: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ օրինակ, գործուղման մեկնողների ցանկից «սեւ ցուցակում» կարող էր հայտնվել նա, ով «ոչ թե ջիգյարով, այլ՝ թեթեւի մեջ է խմել Սիմոնյան Ալենի կենացը», ինչը չի վրիպել Աշխենի աչքից:

Իհարկե, թե ինչ են խոսում Աշխեն Հայրապետյանի հետեւից Ազգային ժողովում, հավանաբար, նրան քիչ է հուզում: Մեզ հասած տեղեկություններով՝ կարեւորը նա արդեն նոր աշխատանքի վայր ունի՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ նախագահի աշխատակազմում: Ասում են՝ ՔՊ-ականները նույնիսկ կատակում են. «Աշխենն Ալեն Սիմոնյանին ոչ այնքան խորհուրդներ տալով էր աչքի ընկնում, որքան կենցաղային բնույթի հարցերում էր օգտակար լինում: Հիմա նախագահականում ի՞նչ պիտի անի, Վահագն Խաչատուրյանի վերնաշապիկները արդուկի՞»:

Ի դեպ, բավական ուշագրավ է նախագահականում Աշխեն Հայրապետյանի աշխատանքի անցնելու մասին լուրերը՝ այն համատեքստում, որ նրա անվան հետ էր կապվում այն, որ վերջին շրջանում մամուլում ակտիվ շրջանառվում էր, թե նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նախագահի աթոռին կարող է հավակնել Սիմոնյան Ալենը: Քաղաքական կուլիսներում շշուկներ էին պտտվում, որ հենց Աշխենն է այս թեման դրել ակտիվ շրջանառության մեջ:

Աշխեն Հայրապետյանից բացի, Ազգային ժողովից իր իրերն է հավաքում նաեւ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար ՄՈՎՍԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Թե ուր կհանգրվանի նա, անորոշ է, համենայնդեպս, այն, որ ԱԺ ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ չի աշխատի, այլեւս փաստ է։

Խոստումնալից չէ նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ճակատագիրը: Վերջինիս, կարծես թե, տեղավորել ՀՀ նախագահի աշխատակազմում չի ստացվում: Նրան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դասավորել էր ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը նախկինում եղել է Ալեն Սիմոնյանի օգնականը: Բայց, ԱԺ-ից Ալեն Սիմոնյանի հեռանալուց հետո՝ Հասմիկ Հակոբյանի դիրքերն էլ առաջվանը չեն:

Թերեւս ալենական կադրերից միայն Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ ԼԱՈՒՐԱ ԱՆՏՈՆՅԱՆՆ է, որ դեռ մնում է Ազգային ժողովում: Նա մտերմություն է անում ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի կնոջ՝ Մարիամ Հաջի-Հակոբյանի հետ, որը եւս աշխատում է ԱԺ-ում որպես գլխավոր մասնագետ: Թե արդյոք սրանով պայմանավորված՝ նա կպահպանի իր դիրքերը, ցույց կտա ժամանակը:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ