Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Սումիի ճակատում ուկրաինական ուժերի վիճակն աչքի առաջ դառնում է ճգնաժամային (Քարտեզ)

Միջազգային

Սումիի ճակատում ուկրաինական ուժերի վիճակն աչքի առաջ դառնում է ճգնաժամային: Չնայած, սա սպասելի զարգացում է:

Այսպես, ռուսական ուժերը գրավել են Սումիից հյուսիս կաեւոր լոգիսիկ գոտին` մտնելով մեծ կարեւորության Պիսարեվկա եւ Խոտեն բնակավայրեր: Դրանք վերահսկելու դեպքում ռուսները կհայտնվեն մարզկենտրոն Սումիից մոտ 9-10 կմ հեռավորության վրա` հնարավորություն ունենալով հարձակումը զարգացնել հիմնական մայրուղու երկայնքով:

Սակայն դրանք ամեննամեծ խնդիրները չեն: Շատ ավելի լուրջ է ռուսական ուժերի հարձակումը մի փոքր դեպի արեւելք` Իվոլժանսկոե - Կիյանիցայի հատվածում (Քարտեզում): Այստեղ ռուսական ուժերը մտել են անտառային գոտի, որտեղ ուկրաինական անօդաչուների էֆեկտիվությունն անգամներով նվազում է եւ չկա հետեւակի բավարար քանակ կայուն պաժտպանության համար: Հենց անտառով էլ ռուսները զարգացնում են հիմնական հարձակումը դեպի Սումի, եւ սրա համար Պիսարեվկա եւ Խոտեն բնակավայրերի հատվածում առաջխաղացումն ընդամենը թեւային ապահովման իմաստ ունի:

Վիճակն էլ ավելի է բարդանում, հաշվի առնելով Սումիի արեւելյան ուղղությամբ իրավիճակը: Ռուսակլան ուժերն այստեղ մարտեր են վարում Մոգրիցա բնակավայրում (Քարտեզում): Այն գրավելու դեպքում ռուսներն այս ուղղությամբ եւս մտնում են անտառային գոտի: Բացի այդ, կտրվում է Մոգրիցայից հյուսիս գտնվող ուկրաինական պաշտպանական գոտու ողջ մատակարարումների շղթան, եւ այդ ողջ գոտին պահելու տարբերակներ ուկրաինական կողմի հազիվ թե գտնի: Այդ միանգամայն սպասվող զարգացումների դեպքում ռուսները ինչպես հյուսիսից, այնպես էլ` արեւելքից նույն մեծ անտառային գոտով կարող են հասնել մինչեւ Սումի: Իսկ դա շատ լուրջ հարված է նաեւ Խարկովի համար:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69584 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ