Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունից Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմը Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարը «Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածը Թրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարում Ու թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին Բույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրը Նիկոլը բնում է ոչնչացնում նախկին թիմակիցներին, էդ ես եմ Ձեզ ասում․ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ հնարավոր զարգացումների մասին

ՀՀ իշխանությունների գործողությունները մարտահրավեր է ամբողջ եվրասիական ինտեգրման ճարտարապետությանը. Կոտովա

Հանդիպում

Ռուս-հայկական հարաբերություններում առկա տրանսֆորմացիաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ազգային հետազոտական ​​միջուկային համալսարանի («МИФИ») միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ դասախոս, «Ակսոն» տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի փորձագետ ՅՈՒԼԻԱ ԿՈՏՈՎԱՅԻ հետ:

«ՇՈԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ» Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՇԵՇՏԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ»

 Չնայած իրավիճակի ողջ դրամատիզմին, փոխադարձ մեղադրանքներին՝ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը մտադիր չէ խզել կապերը Ռուսաստանի հետ եւ նույնիսկ ծանուցեց Մոսկվա կատարելիք իր այցի պատրաստակամության մասին։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

— Հարցի ձեւակերպումն ինքնին ընդգծում է ընթացիկ փուլի գլխավոր պարադոքսը. մի կողմից մենք տեսնում ենք վստահության լուրջ ճգնաժամ եւ փոխադարձ մեղադրանքներ ռուս-հայկական հարաբերություններում, մյուս կողմից՝ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի փակում երկխոսության համար դուռը: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ եղած կապերը խզել, եւ որ ինքը պատրաստ է այցելել Մոսկվա, դիտվում են որպես քաղաքական ու տնտեսական փոխազդեցության գոնե նվազագույն մակարդակ ամրագրելու փորձ՝ չանցնելով բացահայտ խզմանը:

Կարեւոր է, որ նման ազդանշանները հնչում են ոչ միայն վարչապետի մակարդակով: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ծանուցել է 2026 թվականի հուլիսին Մոսկվա կատարելիք երկու այցի մասին՝ առեւտրի եւ սահմանափակումների հարցերը քննարկելու համար, իսկ ինքը Փաշինյանը, ի դեպ, հաստատեց իր մասնակցությունը օգոստոսի 15-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Սահմանափակումների ներդրումից հետո Երեւանի պաշտոնական հռետորաբանությունն առաջին փուլում շեշտը դնում էր այլընտրանքների որոնման վրա. իշխանությունները խոսում էին ԵՄ արտահանման բազմապատիկ աճի մասին, ընդգծում էին բիզնեսի հետ աշխատանքը եւ հոսքերը վերաբաշխելու հնարավորությունը: Սակայն իրական տնտեսական հետեւանքների՝ մի շարք արտահանողների համար «շոկային իրավիճակի» ի հայտ գալուն զուգահեռ՝ շեշտերը փոխվեցին. էկոնոմիկայի նախարարը սկսեց ընդգծել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների հետ ինստիտուցիոնալ երկխոսության առաջնահերթությունը եւ խնդիրները «բանակցային սեղանի շուրջը» լուծելու անհրաժեշտությունը:

Այս իմաստով մենք տեսնում ենք ոչ թե բազմավեկտոր գաղափարից հրաժարում, այլ մոտեցման շտկում՝ ռուսական շուկան արագ փոխարինելու հնարավորության նկատմամբ վստահությունից մինչեւ այն իրողության ընդունումը, որ ԵԱՏՄ հաստատուն մուտք ունենալը Հայաստանի տնտեսության համար մնում է կայունության առանցքային գործոնը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտի համար։ Ցուցանշական է նաեւ այն, որ չնայած Երեւանից Մոսկվա հնչած հայտարարությունների ֆոնին, դատելով հանրային մեկնաբանություններով, առայժմ նախընտրում են ընդունել սպասողական դիրք. հնչում են ազդանշաններ այն մասին, որ Փաշինյանի հնարավոր այցի մասին տեղեկություններ չկան, կամ դրանք չեն հաստատվում։ Սա ընդգծում է սպասումների անհամաչափությունը. Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ինստիտուցիոնալ ուղու նկատմամբ, Ռուսաստանը հասկացնում է, որ պատրաստ է երկխոսության, բայց չի շտապում քաղաքականապես «բարձրացնել խաղադրույքները»։

Վերջին հաշվով, ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս փուլը կարելի է բնութագրել որպես երկու կողմերի փորձ՝ մնալ փոխլրացման ձեւաչափի մեջ, այլ ոչ թե արմատական ​​շրջադարձի։ Երեւանի համար սա նշանակում է ԵԱՏՄ-ի հետ կապի միաժամանակյա պահպանում եւ նոր գործընկերների որոնում, իսկ Մոսկվայի համար՝ բանակցելու պատրաստակամություն, բայց արդեն ոչ թե «ավտոմատ դաշնակցի» տրամաբանության մեջ, այլ ավելի գործնական (պրագմատիկ), երբեմն ավելի կոշտ պայմաններով։

«ԱՅՍ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄՆ Է»

 Դեպի ԵՄ ճանապարհը օբյեկտիվորեն շատ երկար է։ Ինստիտուցիոնալ տեսանկյունից, այս առումով, հայկական սպեկտրում առայժմ միայն խոսակցություններ են։ Եվ շատ մեծ կասկած կա, որ այս ամբողջ «եվրաինտեգրումը» ոչ լիովին իրատեսական նախագիծ է։ Դա շատ հոգսաշատ գործ է, որոշակի ստրես-թեստ։ Փաշինյանի ինչի՞ն է պետք այս փուչ գործը, որն այդքան փչացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները։

— Ինստիտուցիոնալ տրամաբանության տեսանկյունից այստեղ իսկապես կա ներքին բախում, եւ Դուք այն ճիշտ նկատեցիք Ձեր հարցի մեջ: Պաշտոնապես «եվրոպական ինտեգրման» ուղղությունը հռչակված է որպես ռազմավարական նպատակ, բայց եթե նայենք գործիքների իրական հավաքածուին եւ ԵՄ-ին միանալու որոշումների կայացման հորիզոնին, խոսքը ոչ թե տարիների մասին է, այլ տասնամյակների, ընդ որում՝ առանց արդյունքի որեւէ երաշխիքի: Հայաստանի համար սա նշանակում է բարեփոխումների երկարատեւ ստրես-թեստ՝ զուգորդված քաղաքական անկայունության բարձր մակարդակի հետ:

Հենց սա է գլխավոր խնդիրը. Հայաստանը կարող էր դեռ երկար ժամանակ օգուտ քաղել ստեղծված աշխարհաքաղաքական դասավորվածությունից՝ մնալով զգալիորեն ավելի չեզոք եւ փոխլրացնող դիրքում: 2022-2023 թվականների տնտեսական աճը զգալի չափով կապված էր ռուսական բիզնեսի ներհոսքի, վերաբնակիչների (ռելոկանտ), ծառայությունների ու տարանցման լրացուցիչ պահանջարկի հետ: Այսինքն՝ պաշտոնապես չփոխելով եղած դրությունը (ստատուս քվո)՝ Երեւանը օգտագործում է տարածաշրջանային անկայունության հետեւանքով բացված հնարավորությունների պատուհանը: Կոշտ վերակողմնորոշմանն ուղղված կուրսը, որ ցույց է տալիս Փաշինյանի թիմը, օբյեկտիվորեն հանգեցնում է Հարավային Կովկասում ուժերի փոխդասավորվածության վերակառուցմանը ոչ միայն Մոսկվայի հետ հարաբերություններում, այլեւ Բաքվի եւ Անկարայի հետ եռանկյունու մեջ։ 

Դրանով հանդերձ եվրոպական ուղղությունը ես «փուչ» չէի անվանի ուղիղ իմաստով։ Ներկայիս իշխանությունների համար դա ներքին լեգիտիմացման կարեւոր գործիք է՝ հասարակությանը ցույց տալու համար «քաղաքակիրթ ընտրության», բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությունը։ Դա մի լեզու է, որով կառավարությունը բացատրում է իր ռազմավարությունը եւ մոբիլիզացնում ընտրազանգվածի այն հատվածին, որն իր ապագան կապում է Արեւմուտքի հետ։ Եվ պետք է ընդունել, որ նման մարդիկ գնալով ավելի են շատանում Հայաստանում, հատկապես խոշոր քաղաքներում, ինչին նպաստում է եվրոպական կառույցների ակտիվ գործունեությունը եւ երիտասարդության հետ աշխատանքի ծրագրերի մի ամբողջ հավաքածուն՝ ներառյալ՝ կրթական ու ակադեմիական նախաձեռնությունները, ինչպիսիք են «Էրազմուսը» եւ «Հորիզոնը»։ Սակայն գործնականում այս ուղղության ռեսուրսը սահմանափակ է. առանց ԵԱՏՄ շուկաներ մուտքը պահպանելու, առանց Ռուսաստանի հետ գործող տնտեսական կապերի եւ առանց տարածաշրջանային կայունության նվազագույն մակարդակի եվրոպականացման ցանկացած ծրագիր վերածվում է բավական ռիսկային քաղաքական նախագծի՝ սխալների բարձր գնով։

Այդ պատճառով, պատասխանելով այն հարցին, թե «Փաշինյանի ինչին է պետք նման ուղին», ես կասեի այսպես. սա փորձ է ամրապնդելու իր՝ որպես բարեփոխիչի, «եվրոպական» էլիտայի կերպարը եւ միեւնույն ժամանակ վերաբաշխելու Հայաստանի ներքին քաղաքական դաշտը։ Սակայն այս ռազմավարության գինը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումն է եւ արտաքին քաղաքականության հավասարակշռության ամբողջ համակարգի փաստացի վերակառուցման անհրաժեշտությունը, որը նախկինում թույլ էր տալիս Հայաստանին փոխհատուցել իր կառուցվածքային խոցելիությունները։

«»

 Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան կօգտագործի այն լծակները, որոնց մասին նա զգուշացրել էր Հայաստանի եվրոպամետ կուրսի դեպքում։

— «Լծակների» մասին ձեւակերպումներն ինքնին բավական անորոշ են թվում, ուստի՝ ես այստեղ չէի սկսի դատողություններ անել ինչ-որ վերացական «պատիժների» կամ ճնշման թաքնված մեխանիզմների մասին: Շատ ավելի կարեւոր է կառուցողական մի բան. ԵՄ-ի հետ խոր մերձեցման ուղղությունը հակասության մեջ է մտնում եվրասիական ինտեգրացիոն ձեւաչափերին, առաջին հերթին ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության տրամաբանության հետ: Այս հակասությունը Մոսկվայում չի հորինվել. այն շատ կոշտ արտաբերել են եվրոպացի պաշտոնյաները դեռեւս 2010-ական թվականների սկզբին (առաջին հերթին՝ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն), երբ նրանք Ուկրաինային բացատրեցին, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի խոր գոտին եւ Մաքսային միությանը լիարժեք մասնակցությունը անհամատեղելի են: Այդ ժամանակվանից ի վեր «կամ-կամ»-ի երկակի տրամաբանությունը դարձել է համընդհանուր շրջանակ. այն շատ լավ երեւում է Վրաստանի, Մոլդովայի հետագծերում, իսկ այժմ՝ նաեւ հայկական օրակարգում:

ԵՄ-ի հետ իրավական ու տնտեսական կապերի խորացմանը զուգընթաց եվրասիական նախագծերին մասնակցությունը միաժամանակ պահպանելու հնարավորությունները օբյեկտիվորեն կրճատվում են։ Վրաստանում եվրոպական ուղղությունը ամրագրված է սահմանադրական մակարդակում, Մոլդովայում՝ ​​ ասոցացման համաձայնագրի եւ թեկնածուի կարգավիճակի միջոցով։ Հայաստանն առայժմ ավելի անորոշ ուրվանկարի մեջ է, սակայն Բրյուսելի հետ յուրաքանչյուր նոր պայմանավորվածություն ԵԱՏՄ-ի գործընկերների կողմից ընկալվում է ոչ թե որպես «զուգահեռ» շարժում, այլ որպես եվրասիական մոդելից աստիճանական «խոտորում»։ Հենց սա, այլ ոչ թե «լծակներով ներգործելու» ցանկությունն է ընկած կոշտ արձագանքի  եւ ինտեգրման ձեւաչափում կողմնորոշվելու կոչերի հիմքում։

Այս ֆոնին ԵԱՏՄ առաջնորդների 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որով կոչ էր արվում Երեւանին հանրաքվեի դնել առանցքային հարցը, ավելի շատ նման է ոչ թե զգացմունքային քայլի, այլ կշռադատված քաղաքական- ինստիտուցիոնալ ազդանշանի: Մոսկվան եւ նրա գործընկերները փաստացի ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների գործողություններն ընկալում են ոչ թե որպես զուտ երկու կողմերի միջադեպ, այլ որպես մարտահրավեր ամբողջ եվրասիական ինտեգրման ճարտարապետությանը։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը գործում է Միության կոլեկտիվ դիրքորոշման շրջանակներում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի քննարկումը տեղափոխելով իրավական ու քաղաքական դաշտ, այլ ոչ թե միակողմանի ճնշման հարթություն: Սա է գլխավոր թնջուկը. խոսքը ոչ այնքան լծակների կիրառման մասին է, որքան պարզություն մտցնելու պահանջի մասին, թե զարգացման որ մոդելին է Երեւանը պատրաստ իրեն կապել երկարաժամկետ հեռանկարում: 

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունիցՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ ՓաշինյանըՌուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենաՀուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարըՎլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով«Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածըԹրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարումՈւ թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմինԿարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում․ նա վաստակել է 1,45 մլն դոլարԲույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրըՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունիՓաշինյանի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունը Ալեքսանդրապոլի պայմանագիր 2 է«Գունավոր հեղափոխությունները»՝ հիբրիդային զենքՖաշիզմի ​​քարոզչությունը Հայաստանում անընդունելի էՀնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելիՍաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարըՇնորհակալ ենք Հիպոկրատի նվիրյալներՀիվանդանոցում մահացել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված