Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Դուգին. «Պատերազմի համար անհրաժեշտ են արտակարգ լիազորություններով կոմիսարներ»

Միջազգային

Փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ պատերազմական իրավիճակում Ռուսաստանը պետք է արմատապես փոխի կառավարման հարցերում մոտեցումները: Ինչո՞ւ ենք մենք դեռ ապրում այնպես, կարծես պատերազմ չկա, «զարմացած» հարցնում է փիլիսոփան` մանրամասնելով.
«Մենք դեռ ունենք խաղաղ ժամանակների կառավարում։ Հրահանգներ, կանոններ, զեկույցներ։ Բայց մեզ միայն մեկ բան է պետք՝ արդյունքներ, և արագ։ Այս պատերազմում արագությունը որոշիչ գործոնն է։ Եթե մենք չենք կարող արագացնել ամբողջ երկիրը, եկեք ստեղծենք առանձին բարձր արագության շղթաներ։ Ըստ առաջնահերթությունների՝ անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ, նավթավերամշակում»։

Ըստ Դուգինի, հաղթանակի համար պետք է հիշել, թե ինչպես էր կազմակերպվում ռազմական տնտեսությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ.
«Մեկը պետք է անձամբ պատասխանատու լինի նախագահի առջև անօդաչու թռչող սարքերի համար, մեկը՝ անսահմանափակ լիազորություններով։ Ինչպես Ստալինի օրոք. ընկեր Ռոկոսովսկին, օրինակ, պատասխանատու էր իր գլխով և ընտանիքով։ Բառացիորեն։ Մեկ ամիս ամեն ինչի համար։ Եթե չեք կարողանում դա անել, դուրս եկեք։ Հաջորդը։ Նույնը արբանյակների հետ։ Նույնը նավթարդյունաբերության հետ։ Պատերազմի ժամանակ անհրաժեշտ են արտակարգ լիազորություններով կոմիսարներ»։

Բայց արդյոք ներկայիս նախարարություններում կա՞ն մարդիկ, ովքեր ունակ են նման պատասխանատվություն ստանձնելու. այս հարցին փիւլիսոփան մռայլ է նայում։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69543 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ