Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Օրացույց

Վարդավառը կամ (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Այս տարի այն նշվելու է հուլիսի 12-ին:

Վարդավառի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ Կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում գործադիրը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի 13-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ