Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Արտյոմ, դու ինչո՞ւ «Լրաբեր» չես վարում

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ծավալուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կենդանիների՝ կենդանաբանական այգի տեղափոխման շուրջ ծավալված քննարկումներին։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի առաջարկը բացառապես նպատակ ուներ կենդանիների համար ապահովել անվտանգ եւ մասնագիտական խնամք, իսկ գործընթացը քաղաքականացնելու փորձերը համարել է մանիպուլյատիվ։

Նախկին հաղորդավար Կարապետյանը նաեւ անդրադարձել է էգ առյուծի անկմանը՝ նշելով, որ սեդացիայից հետո կենդանու չարթնանալը ցավալի, բայց մասնագիտական գնահատման ենթակա դեպք է, եւ այն քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում ներկայացնելը, ըստ նրա, անհիմն է։

Ինչ խոսք, «Ասեք, կանենք» կարգախոսով հայտնի Ավինյանի խոսնակին ասել են, ինքն էլ արել է նման հայտարարություն։ Բայց հանրային դժգոհության առկա պայմաններում պաշտոնյաներից սպասվում են ոչ միայն երկար բացատրություններ, այլեւ պատասխանատվության հստակ դրսեւորումներ եւ հանրությանը հուզող հարցերի ուղիղ պատասխաններ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Արտյոմ Կարապետյանին, քաղաքապետի մամլո քարտուղարից բնապահպան դարձնելն ու մասնագիտական թեմայով հայտարարության տեքստ դեմ տալը, անխոս, առնվազն զարմանալի է։ Իսկ մեզ մնում է հավելել՝ Արտյո՛մ, դու ինչո՞ւ «Լրաբեր» չես վարում, դա քեզ մոտ հաստատ ավելի լավ էր ստացվում, թե՞, ինչպես «Մեր բակը» ֆիլմում է ասվում, տեքստ չունես։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ