Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Բաղրամյանում խուճապի պատճառը բոլորովին էլ արտակարգ դեպք չէր

Հասարակություն

Բաղրամյան փողոցում խայտառակ խցանումներին երբեմն-երբեմն գումարվում է ահասարսուռ մեքենաների ազդանշանը: Թվում է, թե ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում այդ պահին, որը զուգորդվում է գոռգռոցներով, որոնք լսվում են պարեկների բարձրախոսներից: Արդյունքում բոլորը վախեցած շուրջ բոլորն են նայում, թե՝ տեսնես ի՞նչ է պատահել: Դու մի ասա, բան՝ չէ, վարչապետն է տեղ գնում:

Այսինքն, ամբողջ պանիկան, պարեկների ճվճվոցը, մեքենաների աննկարագրելի բարձր ազդանշանները նրա համար էր, որ հասարակ քաղաքացիների մեքենաները մի կողմ քաշվեն, «թագավորն» անցնի։ Ու «ջհանդամ», թե խցանումները դրանով չեն բազմապատկվում, քնած երեխաները չեն արթնանում, տարեցները շաքար չեն ստանում՝ կրկնակի:

Ակամայից հիշեցինք, թե տարիներ առաջ նույն Նիկոլ Փաշինյանն ինչպես էր ասում, որ նման ավտոշարասույն չի լինելու իր իշխանության օրոք, թե ինչպես էր այսօր արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանը մետրոյով գնում աշխատանքի․․․ Շարքն, իհարկե, անսպառ կարելի է շարունակել։ Չնայած՝ ո՞ւմ ինչ ենք ասում…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ