«Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում «Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր

Դատապարտյալը ահազանգում է՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը հերքում

Իրավական

«Իրավունքը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները, տարեց-տարի իականացվող բարեփոխումների շղթան եւ, որ ամենակարեւորն է, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջությունը, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցելու ընթացակարգերը։ Եվ ահա, նախօրերին խմբագրություն էր դիմել «Արթիկ» ՔԿՀ-ի 41-ամյա դատապարտյալ Արկադի Մարտիրոսյանը, ով փորձում էր լրատվամիջոցի միջոցով իր դժգոհությունը հայտնել  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունից․ «Մի քանի ծանր վիրահատություններ եմ տարել, ունեմ առողջական լուրջ խնդիրներ, բայց ՊՈԱԿ-ի կողմից այդ խնդիրները անտեսվում են: Դիմումներ եմ գրել, որ ինձ անհրաժեշտ է լուրջ հետազոտություն, այդ հետազոտությունները ՔԿՀ-ից դուրս են իրականացվում, ասում են՝ հա խնդիր չկա, կանենք, բայց ոչ մի արդյունք։ Ես կորցրել եմ ամեն ինչ, հիմա էլ չեմ ուզում առողջությունս իսպառ կորցնեմ, օգնեք, որ բժիշկների կողմից չանտեսվեմ։ Ես ՔԿՀ-ի պայմաններից, անձնակազմից շատ գոհ եմ, մենակ բժիշկների ու բուժքույրերի կողմից եմ անտեսված»,-այսպես իր դժգոհությունը ձեւակերպեց կալանավայրի ճանապարհը մի քանի անգամ բռնած դատապարտյալ Մարտիրոսյանը։

Ինչո՞ւ է, ըստ էության անտեսվում անազատության մեջ գտնվող անձի առողջության հետ կապված խնդիրը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանից, ով մեր գրավոր հարցմանը ի պատասխան տվել է, ըստ էության, ոչինչ չասող,  ցրողական եւ որ ամենակարեւորն է տվյալ դատապարտյալին բացարձակ չվերաբերող։ Մասնավորապես, պարոն Մանուկյանը նշել է, որ  դատապարտյալները ստանում են օրենքով սահմանված բուժօգնությունը ամբողջ ծավալով։ Այլ մանրամասներ չհայտնելով՝ հղում անելով բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակմանը։  

Ու սա այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ մանրակրկիտ ներկայացրել ենք, որ դատապարտյալն անձամբ է դիմել լրատվամիջոցին խնդիրը վեր հանելու համար՝ հույս հայտնելով, որ գուցե այս ճանապարհով կստանա անհրաժեշտ բուժօգնություն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ