Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են, որ Աղվան Վարդանյանը խոստմանը համաձայն մանդատը դնի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածներից ոմանք գրոհ են սկսել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի դեմ՝ պահանջելով հրաժարվել մանդատից, քանի որ ընտրություններից ամիսներ առաջ՝ փետրվարի 3-ին, հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, մանդատից կհրաժարվեմ»։

Հիմա ընդդիմադիր եւ իշխանական որոշ շրջանակներ կառչել են այս արտահայտությունից եւ փորձում են «թասիբի գցել» նրան, որ մանդատը չվերցնի: Իշխանությանը պետք է, որ փորձառու եւ գրագետ օրենսդիրի փոխարեն ԱԺ գնա անփորձ մեկը, որ մի ընդդիմախոս պակաս ունենան: Ընդդիմադիր այն շրջանակները, որոնք դուրս են մնացել ԱԺ-ից, յուրաքանչյուր մանդատավորի դեմ են մարտեր մղում:

Մենք տեղեկացանք, որ դաշինքում քննարկվել է հարցը, ե՛ւ թիմը, ե՛ւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեմ են եղել Վարդանյանի՝ մանդատը վայր դնելուն` այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը նոր է սկսվում, եւ Վարդանյանը չպետք է տրվի ոմանց սադրիչ կոչերին: Նաեւ այն պատճառով, որ այս խորհրդարանում ընդդիմությունը հիմնականում անփորձ պատգամավորներից է կազմված, ինչը մեծացնում է փորձառու գործիչների կարիքը։

Ի դեպ, լուրեր կան, որ որպես «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին են տեսնում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69447 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ