Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի 46 համայնքներում. ՑԱՆԿ

Ներքաղաքական

2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանք կընդգրկեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը: «Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների համար սովորաբար հատկացվում է մեկ օր, դրանց որակյալ կազմակերպումն ապահովելու համար 2026 թվականին կտրամադրվի երեք օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի եւ նոյեմբերի վերջին կիրակին (ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր է սահմանվել են սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը), քանի որ 46 համայնքներում դրանք նույն օրը կազմակերպելը, պարզապես, անհնար կլինի", - պարզաբանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դեռեւս տարեվերջին։

Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ,Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ