Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչ տեղի ունեցավ Ծառուկյանի կալանավորման դատական նիստում

Ներքաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով: Ըստ Ծառուկյանի պաշտպաններից փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ` դատարանը հաստատել է նաեւ ձերբակալման իրավաչափությունը՝ այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատարանում քննարկում չի եղել:

«Ո՛չ դատավորն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել: Դատարանը պետք է օրենքով անդրադառնար ձերբակալման իրավաչափ լինելուն, սակայն ինքը մի հարց չի տվել։ Կալանքի մասով էլ անգամ մեկ հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ, օրինակ, հարցներ, տեսներ, թե կողմերն ի՞նչ կասեն՝ քննիչը ի՞նչ կասի, փաստաբաններն ի՞նչ կասեն։ Այսինքն՝ սպասում էին, թե պրոցեսը, երբ կավարտվի, որ կալանավորման որոշումը կայացվի»,- ասաց փաստաբանը:

Հետագա քայլերը պաշտպանները պատրաստվում են անել որոշումը ստանալուց հետո, հավանաբար կդիմեն Վերաքննիչ դատարան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ