⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյան

Մշակութային

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով ընդունեցի Արտաշես Ալեքսանյանի մահվան լուրը։

Հեռացավ դերասան, որի ներկայությունը միշտ ավելին էր, քան պարզապես բեմական կամ կինոյի կերպարը։ Նա ուժեղ անհատականություն էր, արժանապատիվ մարդ, սիրող հայր, հավատարիմ ընկեր։ Նրա հուժկու ձայնի, ազդեցիկ արտաքինի ու աժդահա կերպարի ներքո ապրում էր նուրբ, խորը և չափազանց զգայուն մարդ, որը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում թե՛ իր մասնագիտությանը, թե՛ իր երկրին։

Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը։ Դա պարզապես դեր չէր։ Դա առաքելություն էր, որը նա կրեց մեծ նվիրումով, ներքին հավատով ու պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ նա մարմնավորեց մեր ժամանակների հայկական կինոյի ամենակարևոր պատմական կերպարներից մեկը՝ ստեղծելով Նժդեհի այնպիսի կերպար, որը երկար կմնա մեր մշակութային հիշողության մեջ։ Այդ դերը նրա համար իսկապես տիտղոսային էր։

Արտաշեսը խոր հայրենասեր մարդ էր։ Նա սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ իր վերաբերմունքով, աշխատանքով ու ապրած կյանքով։

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։

Լուսավոր հիշատակ, Արտաշես։ Քո ձայնը, քո հայացքը և քո ստեղծած կերպարները կմնան մեզ հետ»,- նշել է Քեշիշյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ