Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Սահմանադրությունը թանկարժեք գիրք չէ, որը տարին մեկ անգամ հիշում ենք. Հայտնի իրավապաշտպանի ուղերձը՝ Մայր օրենքի ամրագրման օրվան նվիրված

Իրավական

«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, ոչ միայն ՀՀ-ում այլ միջազգային ատյաններում պրոֆեսիոնալ իրավապաշտպանի ձեռագրով այլեւս հայտնի , նախադեպային որոշումներ ամրագրած աղմկակահարույց գործերով իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ անդրադարձել է օրվա խորհրդին՝ Մայր օրենքի ամրագրման օրվան.

- Սահմանադրության օրվա առթիվ
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սակայն այս օրը ոչ միայն շնորհավորանքների, այլև խղճի առաջ հաշվետվության օր է։ Սահմանադրությունը թանկարժեք գիրք չէ, որը տարին մեկ անգամ հիշում ենք. այն պետության և քաղաքացու միջև կնքված ամենաբարձր իրավական պայմանագիրն է, որը պարտավոր են հարգել բոլորը՝ առաջին հերթին իշխանությունը։
Եթե երկրում քաղաքացին ապօրինի զրկվում է ազատությունից, եթե ընտրությունների արդյունքների նկատմամբ կան լուրջ հանրային կասկածներ, եթե օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում, ապա Սահմանադրության օրը վերածվում է ոչ թե տոնի, այլ ինքնաքննության օրվա։
Սահմանադրությունը զիջում է քաղաքական նպատակահարմարությանը, թուլանում է ոչ միայն իրավակարգը, այլև պետությունը։
Սարերի հետեւում չէ  այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում Օրենքի Դիկտատուրայի ուժով  Սահմանադրությունը կդառնա ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի և յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա վարքագծի անշեղ ուղեցույցը։ Ու դա լինելու է Հայրիկյանի սահմանադրությունը։ Այսօր նաև Հայրիկյանի  տարեդարձն է: Սիրով  շնորհավորում եմ։

    

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ