Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է

Երևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Մշակութային
 Հուլիսի 12–19-ը Երևանը կրկին կդառնա միջազգային կինոյի կարևոր կենտրոն՝ հյուրընկալելով արդեն 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Փառատոնին ընդառաջ Կինոյի տանը կայացել է մամուլի ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի, ինչպես նաև միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մասնակցությամբ։
Փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ։
Այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանը, իսկ միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները կգլխավորեն ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ՝ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ