Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսաստանի եվ Արեւմուտքի հակամարտությունը մտնում է կրիտիկական փուլ

Միջազգային

Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հ Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նի հա­րավ­կով­կաս­յան շրջայ­ցը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344043&l=am) մեկ բան եւս հու­շեց: Եվ­րո­պա­յի եւ Ռու­սաս­տա­նի հա­կա­մար­տութ­յու­նը շա­րու­նա­կում է աչ­քի ա­ռաջ սրվել, եւ գլո­բա­լիստ­նե­րը շա­րու­նա­կում են հա­կա­ռու­սա­կան նոր ճա­կատ­նե­րի ձե­ւա­վո­րու­մը: Այն, որ դրան­ցից մեկն էլ դառ­նում է Հա­յաս­տա­նը, մեզ, ի­հար­կե, լավ բան չի խոս­տա­նում:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, ռուս­–եվ­րո­պա­կան հա­կա­մար­տութ­յան հիմ­նա­կան թա­տե­րա­բե­մը մնում է Ուկ­րաի­նան, որ­տեղ եւս բարդ ժա­մա­նակ­ներ են սկսվել: Մի կող­մից տե­սա­նե­լի է, որ Եվ­րո­պա­յի ա­ջակ­ցութ­յամբ ուկ­րաի­նա­կան կող­մը կա­րո­ղա­ցավ զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րով բա­վա­կա­նին սուր ներ­քին ճգնա­ժամ ա­ռա­ջաց­նել Ռու­սաս­տա­նում: Տե­սանե­լի է նաեւ հիմ­նա­կան ի­մաս­տը` աշ­նա­նը կա­յա­նա­լիք Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ Ռու­սաս­տա­նում ստեղ­ծել «հե­ղա­փո­խա­կան ի­րա­վի­ճակ»: Որ­քա­նով կստաց­վի, ի­հար­կե, բա­զում գոր­ծոն­նե­րից է կախ­ված: Սա­կայն ո­րո­շա­կի հան­գա­մանք­ներ կա­րե­լի է նկա­տել:

­Նախ, այս­պես ա­սած, «բեն­զի­նա­յին ճգնա­ժա­մը» այն խոր­քա­յին գոր­ծո­նը չէ, ո­րը կա­րո­ղա­նա «հե­ղա­փո­խութ­յուն» ա­ռա­ջաց­նել: Ա­ռա­վել եւս, որ ուկ­րաի­նա­կան այդ օ­դա­յին հար­ձա­կում­նե­րը նաեւ հա­կա­ռակ է­ֆեկ­տին կա­րող են տա­նել. ռուս­ներն ար­տա­քին թշնա­մու դեմ միա­վոր­վե­լու հատ­կութ­յուն ա­մեն դեպ­քում ու­նեն: Եվ ա­մե­նե­ւին էլ այս գոր­ծո­նն­երը չեն, որ այ­սօր ան­հանգս­տաց­նում է ռու­սա­կան հան­րութ­յա­նը: Շատ ա­վե­լի էա­կան է հար­ցադ­րու­մը, թե հա­նուն ին­չի՞ են զրկվում թե­կու­զեւ բեն­զի­նից: Այ­սինքն, ին­չո՞ւ են պա­տե­րազ­մա­կան հար­թա­կում նկատ­վում ե­րե­ւույթ­ներ, ո­րոնք կա­րող են միայն տա­րա­կու­սանք­ներ ա­ռա­ջաց­նել: Օ­րի­նակ, ին­չո՞ւ մինչ այս ըն­թա­ցող ըն­դա­մե­նը «սո­ղա­ցող հար­ձակ­ման» հա­մար կրում են զգա­լի կո­րուստ­ներ, ին­չո՞ւ մինչ հի­մա, օ­րի­նակ, Դ­նեպ­րի կա­մուրջ­նե­րը, Ուկ­րաի­նա Եվ­րո­պա­յից մտնող հիմ­նա­կան ու­ղի­նե­րը եւ նման այլ բա­ներ մնա­ցել են ան­ձեռնմ­խե­լի: Ա­վե­լի ծայ­րա­հե­ղա­կան զանգ­ված­նե­րի մոտ այլ հար­ցեր էլ կան. ին­չո՞ւ պա­տե­րազ­մա­կան վի­ճակ չի հայ­տա­րար­վում այն երկր­նե­րի հետ, ո­րոնք Ուկ­րաի­նա­յին, օ­րի­նակ, ա­նօ­դա­չու­ներ են մա­տա­կա­րա­րում (հա­մե­մա­տութ­յունն Ի­րա­նի հետ է, ո­րը հար­վա­ծում էր ցան­կա­ցած մե­կին, ով իր դեմ ինչ­–որ քայլ էր ա­նում): Վեր­ջա­պես, ին­չո՞ւ է ռու­սա­կան բա­նա­կը խու­սա­փում, գո­նե օ­րի­նա­կի տես­քով, տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի դի­մել, ո­րը Ա­րեւ­մուտ­քի հա­մար կա­րող է սթա­փեց­նող գոր­ծոն դառ­նալ:

­Մի­գու­ցե այս եւ շատ այլ հար­ցե­րի բա­վա­րա­րող պա­տաս­խան­նե­րը Կ­րեմլն ու­նի: Սա­կայն դա հան­րութ­յու­նը չի տես­նում, ին­չը սրում է ներ­քին մթնո­լոր­տը: Ա­ռա­վել եւս, երբ ար­դեն ո­րե­րորդ ան­գամ բա­ցատ­րութ­յան փո­խա­րեն լսվում է «մեզ խա­բե­ցին» ար­տա­հայ­տութ­յու­նը:

­Կարճ ա­սած, շատ բան այս պա­հին մնա­ցել է կախ­ված ռու­սա­կան բա­նա­կից: Կլի­նեն ցայ­տուն հա­ջո­ղութ­յու­ններ, դա հան­րա­յին տրա­մադ­րութ­յու­ննե­րի վրա կա­րող է ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն ա­ռա­ջաց­նել` Ա­րեւ­մուտ­քին ստի­պե­լով մո­ռա­նալ ա­մեն մի «հե­ղա­փո­խութ­յան» մա­սին: Չի լի­նի, ներ­քին վի­ճա­կը դեռ սրվե­լու է:

­Ռազ­մա­ճա­կատ­նե­րում ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­ներ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկատ­վում են: Մի կող­մից, ռու­սա­կան ու­ժերն ար­դեն հար­վա­ծում են ո­րո­շա­կի օբ­յեկտ­նե­րի, ո­րոնք մինչ այդ «տա­բու­նե­րի» դաշ­տում էին: Դ­րա օ­րի­նակ­ներց մեկն էլ նա­խորդ գի­շեր Կիե­ւի վրա հար­ձա­կումն էր: Նաեւ, օ­դա­յին հար­ձա­կում­նե­րի ո­րո­շա­կի տրա­մա­բա­նա­կան փո­փո­խութ­յու­ններ կան. դրանք դար­ձել են ա­վե­լի թի­րա­խա­յին` ուղղ­ված կոնկ­րետ բնա­կա­վայ­րեր «ար­դու­կե­լուն»` Կիե­ւից սկսած, հիմ­նա­կան մար­զա­յին կեն­տրոն­նե­րով վեր­ջաց­րած:

­Բուն ռազ­մա­ճա­կատ­նե­րում եւս դի­նա­մի­կա­յի ո­րո­շա­կի ակ­տի­վութ­յուն է նկատ­վում: Ընդ ո­րում, գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով` սկսած Զա­պո­րո­ժիեից, որ­տեղ մի շարք ռեալ հա­ջո­ղութ­յուն­նե­րից հե­տո ռու­սա­կան ու­ժե­րը սպառ­նում են դուրս գալ օ­պե­րա­տիվ տի­րույթ` մարզ­կենտ­րոն­ներ Զա­պո­րո­ժիեի եւ Դ­նեպ­րո­պետ­րովս­կի ուղ­ղութ­յամբ, վեր­ջաց­րած Խար­կո­վի եւ Սու­միի ուղ­ղութ­յուն­նե­րով, եւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն էլ ան­հանգս­տա­ցած են նաեւ Կիե­ւի ուղ­ղութ­յամբ հար­ձակ­ման հե­ռան­կա­րից: Կենտ­րո­նա­կան գո­տում էլ ռուս­նե­րը բա­վա­կա­նին ա­րագ տեմ­պեր են վերց­րել այս պա­տե­րազ­մի խորհր­դա­նիշ դար­ձած Ս­լավ­յանսկ–Կ­րա­մա­տորս­կի ուղ­ղութ­յամբ` գործ­նա­կա­նում ար­դեն դուրս գա­լով այդ քա­ղաք­նե­րի մեր­ձա­կա մա­տույց­ներ: Նաեւ այ­սօր–­վա­ղը կհայ­տա­րար­վի եր­կու հա­մե­մա­տա­բար խո­շոր քա­ղաք­նե­րի` Կոնս­տան­տի­նով­կա­յի եւ Լի­մա­նի գրավ­ման մա­սին:

Կ­կա­րո­ղա­նա՞ ռու­սա­կան բա­նակն այս տեմ­պե­րը պահ­պա­նել, թե­եւ ակն­կալ­վում է դրանց էլ ա­վե­լի ակ­տի­վա­ցում եւ շատ ա­վե­լի ծանր հար­ված­ներ: Այդ դեպ­քում պա­տե­րազ­մը եւ դրա­նից ա­ծանց­վող մյուս թե­մա­նե­րը եւս, այդ թվում` Ա­րեւ­մուտ­քի հետ հնա­րա­վոր բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րը կա­րող են տե­ղա­փոխ­վել ո­րա­կա­կան նոր փուլ: Այ­լա­պես նույն Ա­րեւ­մուտ­քը շա­րու­նա­կե­լու է մե­ծաց­նել ճնշու­մա­յին տեմ­պե­րը` ոչ միայն հետ­խորհր­դա­յին տի­րույ­թը վե­րա­ծե­լով հա­կա­ռու­սա­կան տրամպ­լի­նի, այլ նաեւ Ռու­սաս­տա­նում ներ­քին ցնցում­ներ ա­ռա­ջաց­նե­լով:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69213 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ