Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչ է ուզում ԱԺ-ից հեռացող Հայկ Սարգսյանը

Ներքաղաքական

ԱԺ ՔՊ խմբակցության դեռեւս պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր լիազորություններն ավարտող խորհրդարանում մտադիր է օրինագիծ անցկացնել, որը վերաբերում է բանակից խուսափած, այնուհետ պատիժ կրած անձանց: Ըստ Սարգսյանի նախագծի` առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, ովքեր թեկուզ 27 տարեկանում ինքնակամ կներկայանան եւ կցանկանան ծառայել:

«Ուզում են դիմել ԱԺ բոլոր պատգամավորներին ու նաեւ սրա մասին տեղեկացնել մեր հանրությանը. ունենք ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի տղա, ով 27 տարին լրանալուց հետո 2025 թվականին վերադարձել է Հայաստան, որ վճարի 8 միլիոն դրամ եւ ծառայի մեկ ամիս, սակայն, օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, ու նա հիմա կալանքի տակ է։ Նույն տարիքի այլ տղաները, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը ու չդատապարտվել, բայց այս տղան եւ նրա նման եւս 16-ը չեն ունեցել հնարավորություն` ծառայությունով մարելու իրենց պարտավորությունը, ու այսօր գտնվում են կալանքի մեջ»,-ասաց Սարգսյանը, ում գնահատմամբ սա կարեւորագույն օրենք է, որի համար ինքը ստորագրահավաք է սկսել եւ խնդրում է ԱԺ պատգամավորներին միանալ, որպեսզի հնարավոր լինի արտահերթ նստաշրջան հրավիրել այդ հարցով եւ հնարավորություն տալ 16 տղաներին ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաեւ բխում է արդարության վերականգնման սկզբունքից։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ