Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ»․ Ինչու կալանավորեցին «բաեվոյ աֆիցեռներին»

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ իրավապահները խուզարկություն իրականացրեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո ձերբակալեցին նրան, ուշ երեկոյան նրա խափանման միջոցի հարցը պետք է քններ անմռունչ կալանքներ տվող դատավոր Մասիս Մելքոնյանը:

Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը, նրանից բացի եւս մեկ ձերբակալված կա։ Որոշ տեղեկություններով՝ ճանապարհ անցած զինվորականն իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել է այն պատճառով, որ կինն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի եւ գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ: Ավելին, իբրեւ թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։

ՔԿ հաղորդագրությունում նշված է․ «Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը»։

Մալոյանը Վարդենիսի Ախպրաձորի հրամանատարն էր, ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող խիզախ զինվորական, որը երկար տարիներ ծառայություն է իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքում, 2020 թվականից հետո, երբ Արցախի ԱԱԾ-ում հատուկ նշանակության վարչություն է ստեղծվել, նա նշանակվել է որպես տեղակալ։ Նա մասնակցել է ապրիլյան, 44-օրյա պատերազմներին, 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն, նրան դասում են «բաեվոյ աֆիցեռների» դասին, Հայաստան բռնի տեղահանվելուց հետո թերեւս այդ պատճառով են նրան վերցրել ԶՈՒ-ում ծառայության՝ ամենաթեժ կետերից մեկում»։

Ամբողջական հոդվածը` սկազբնաղբյուրում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69176 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ