Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից

Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին

Բացառո՞ւմ եմ արդյոք այն իրավիճակը, ինչպիսին եղավ 2013 թվականին, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն իսկ պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց գնալ ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ՝ այո, բացառում եմ։ Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է ՀՀ-ն, և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

 

Մյուս կողմից, ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մենք ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում։ Բայց, մյուս կողմից, որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- նշեց Փաշինյանը։

 

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա վարչապետը նշեց, որ այն տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ։ «Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացված է։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ