⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը

Հիմա նիկոլյան հայաստանը դեպի Եվրոպա՞ է գնում, թե` Թուրքիա

Միջազգային

­Նա­խօ­րեին Փա­շին­յա­նը մեկ­նա­բա­նեց, թե ին­չու պաշ­տո­նա­կան Եր­եւա­նը որ­եւէ կերպ չի ար­ձա­գան­քում Իս­րա­յե­լի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման թե­մա­յին: Հի­շեց­նենք, նա հայտ­նեց, որ չեն ար­ձա­գան­քում, քա­նի որ «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան զեն­քայ­նաց­ման թե­մա­յի մեջ չմտնե­լը բխում է Հա­յաս­տա­նի շա­հե­րից»:

ՈՐՊԵՍ ԷՐԴՈՂԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ

­Միայն թե նման գնա­հա­տումն ար­դեն իսկ միան­գա­մայն հստակ գնա­հա­տում է, որ­քան էլ որ Նի­կո­լը փոր­ձում է դրա­նից խու­սա­փել: Այ­սինքն, նրա գնա­հատ­մամբ, Իս­րա­յե­լը Ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման որ­պես զենք է կի­րա­ռում Թուր­քիա­յի դեմ` փոր­ձե­լով այդկերպ քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծել: Ի­հար­կե, այդ­պես էլ կա: Բայց մի՞­թե Հա­յաս­տա­նի հա­մար գլխա­վորն այն է, թե ինչ նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով է Իս­րա­յե­լը Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման գոր­ծըն­թացը ա­ռաջ տա­նում: Մինչ այս էլ Թել Ա­վի­վը բա­ցա­ռա­պես իր քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նից ել­նե­լով չէր ճա­նա­չում: Հի­մա ի­րա­վի­ճակ է փոխ­վել, շա­հեր են փոխ­վել, եւ Ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման ա­ռաջ է մղում` հար­վա­ծե­լով Թուր­քիա­յին: Այն, որ ան­կախ պատ­ճառ­նե­րից, դա բխում է Հա­յաս­տա­նի շա­հե­րից, երկ­րորդ կար­ծիք չպետք է լի­ներ: Բա­ցա­ռութ­յամբ, ե­թե միայն մեր իշ­խա­նա­վոր­նե­րը Հա­յաս­տա­նի շահ աս­վա­ծը հա­մա­հունչ չեն հա­մա­րում Թուր­քիա­յի շահ աս­վա­ծին եւ այն հա­կադ­րե­լով Իս­րա­յե­լի շա­հին: Կո­պիտ ա­սած, Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յան հիմ­քում ընդգծ­ված է Թուր­քիա­յի շա­հը` այն հա­կադ­րե­լով Իս­րա­յե­լի շա­հին:

Ընդ ո­րում, այս­տեղ ա­ռաջ­նա­յինն ան­գամ Իս­րա­յե­լի շահ աս­ված հաս­կա­ցութ­յու­նը չէ: Ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման թե­ման նոր չէ, որ աշ­խար­հում եւ հատ­կա­պես` խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար դար­ձել է քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի հարց: Յու­րա­քանչ­յուր նման եր­կիր, ե­թե սկսում է խո­սել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին, ա­պա դրա­նով հե­տապն­դում է այս կամ այն պատ­ճա­ռով Թուր­քիա­յին հար­վա­ծե­լու նպա­տակ: Վեր­ջին օ­րի­նակ­նե­րից մե­կը, երբ ԱՄՆ–ն պաշ­տո­նա­պես խո­սեց Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին: Այ­սինքն, Փա­շին­յա­նի ակ­նար­կը սա է. Հա­յաս­տանն առ­հա­սա­րակ չի խառն­վի ճա­նաչ­ման թե­մա­յին, քա­նի որ ա­մեն կոնկ­րետ դեպ­քում այս կամ այն երկ­րի շահն է` ընդ­դեմ Թուր­քիա­յի: Սա, ե­թե ան­գամ աս­վում է չե­զո­քութ­յան տո­նի տակ, մեկ է` նշա­նա­կում է, որ մեր գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար Թուր­քիա­յի շահ աս­վա­ծը սկսում է դառ­նալ բա­ցար­ձակ ար­ժեք, հա­նուն ո­րի պետք է նաեւ Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը առն­վազն լռութ­յան մատ­նել:

Ընդ ո­րում, որ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­վե­լի ու ա­վե­լի է ընդգծ­ված տեսք տա­լիս, այս­պես ա­սենք, թր­քա­հա­ճո կուր­սին, վեր­ջին օ­րե­րին զգաց­վեց ոչ միայն Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին Փա­շին­յա­նի այս հայ­տա­րա­րութ­յու­նից: Օ­րի­նակ, երբ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նին են ա­ռաջ մղում Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցով Նի­կո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բեն Ռու­բին­յա­նին, ա­պա դա շատ ա­վե­լի ցցուն ցու­ցիչ է դառ­նում, քան ան­գամ Ցե­ղաս­պա­նութ­յան հետ կապ­ված Նի­կո­լի նման խայ­տա­ռակ հայ­տա­րա­րութ­յու­նը: Ընդ ո­րում, երբ հա­նուն Ռու­բին­յա­նին նշա­նա­կե­լու, Նի­կո­լը հետ է քա­շում ա­վե­լի շատ գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գի ջա­տա­գո­վի ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող Ա­լե­նին, ա­պա սա իր հեր­թին է շատ հե­ռուն տա­նող մտքեր ա­ռաջ բե­րում: Այն է` հի­մա նի­կոլ­յան Հա­յաս­տա­նը դե­պի Եվ­րո­պա՞ է գնում, թե՞ Թուր­քիա: Ն­ման նշա­նա­կու­մե­րից բխող ազ­դա­կը Թուր­քիա­յի օգ­տին է:

­Թե ին­չու Հա­յաս­տա­նը հա­սավ նման խայ­տա­ռակ վի­ճա­կի, հար­ցի մի կողմն է եւ հաս­կա­նա­լի կող­մը: Սա­կայն այս­տեղ կա էլ ա­վե­լի կա­րե­ւոր այլ հարց. իսկ ո՞ւր է տա­նե­լու նման մո­տե­ցու­մը մեր եր­կի­րը: Ի­րո­ղութ­յու­նը, կրկնենք, սա է: Այն, որ Իս­րա­յե­լը, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չու­մը ըն­դու­նե­լով կա­ռա­վա­րութ­յան մա­կար­դա­կով, ար­դեն իսկ ծայ­րա­հե­ղո­րեն սրեց Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը, դժվար չէ կռա­հել այն նյար­դա­յին ռեակ­ցիա­յից, որն ան­մի­ջա­պես սկսեց գալ Էր­դո­ղա­նից: Ու ե­թե Ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման հասց­նի նաեւ խորհր­դա­րա­նով ճա­նա­չե­լու մա­կար­դա­կին, դա կդառ­նա «պա­տե­րազ­մից 5 պա­կաս» վի­ճակ: Ու նման ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կո­լը Իս­րա­յե­լին ներ­կա­յաց­նում է, որ­պես «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը զեն­քայ­նաց­նող» եւ դրա­նով, կրկնենք, կանգ­նե­լով թուր­քա­կան շա­հի կող­քին, ա­պա այն հար­ցը կա, թե ին­չո՞ւ է նա այդ­քան վստահ, որ այդ հա­կա­մար­տութ­յու­նում տու­ժող կող­մը Թուր­քիան չի լի­նե­լու: Այ­սինքն, կա նաեւ այն հար­ցը, թե Էր­դո­ղա­նի տու­ժե­լու (դեռ մի կողմ թող­նենք, որ դա կա­րող է դառ­նալ ծան­րա­գույն պար­տութ­յուն) դեպ­քում «մի մուշ­տի» էլ բա­ժին է հաս­նե­լու նրա ա­ջա­կից­նե­րին:

Ա­ռա­վել եւս, որ այս ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին հայտ­նի դար­ձավ, որ Նի­կո­լը պատ­րաստ­վու­մ է մեկ­նել Ի­րան` ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի հրա­ժեշ­տի ա­րա­րո­ղութ­յան կա­պակ­ցութ­յամբ: Սա, ի­հար­կե, նրան հնա­րա­վո­րութ­յուն կտա ա­վե­լի լավ ծա­նո­թա­նալ տա­րա­ծաշր­ջա­նում զար­գա­ցող ի­րո­ղութ­յու­ննե­րին: Բայց նաեւ, սա եւս դիր­քո­րոշ­ման ար­տա­հայ­տում է Իս­րա­յե­լի նկատ­մամբ: Ա­սենք նաեւ Թ­րամ­փի, ով ան­վե­րա­պա­հո­րեն Իս­րա­յե­լի թի­կուն­քին է:

ՌՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Այս­քա­նով հան­դերձ այն, որ ռու­սա­կան քա­րոզ­չա­կան դաշտն ակ­տի­վո­րեն տի­րա­ժա­վո­րում էր Ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով Փա­շին­յա­նի նման դիր­քո­րո­շու­մը, իր հեր­թին է հե­տաքր­քիր հե­տե­ւութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս: Այ­սինքն, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նը նման քայ­լը գնա­հա­տում է ար­դեն ոչ թե նույ­նիսկ Ռու­սաս­տա­նից դե­պի Եվ­րո­պա, այլ դե­պի Թուր­քիա տե­ղա­շար­ժի ցու­ցիչ:

Արդ­յուն­քում, թեեւ նա­խօ­րեին եւս Փա­շին­յա­նը խո­սում էր ԵԱՏՄ­–ից դուրս չգա­լով, Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած հան­րաք­վեն ա­նե­լու ծրագ­րե­րից, սա­կայն փաստն այն է, որ նախ` այդ­պես էլ չի գա­լիս հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի մա­սով ռու­սա­կան պաշ­տո­նա­կան գնա­հա­տու­մը: Երկ­րոր­դը, Ռու­սաս­տա­նի ճնշում­նե­րը շա­րու­նա­կում են միայն խո­րա­նալ: Գու­մա­րած այս ա­մե­նին, Ռու­սաս­տա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց, որ ըն­թաց­քի մեջ է ԵԱՏՄ­–ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յու­նը կա­սեց­նե­լու թե­ման, եւ այդ հար­ցով ակ­տիվ ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ են ըն­թա­նում: Նաեւ հա­մեմ­ված ակ­նար­կով, որ Փա­շին­յա­նը պար­զա­պես վա­խե­նում է այդ հար­ցով հան­րաք­վե անց­կաց­նել. «Ան­կեղծ ա­սած, մենք լիո­վին չենք հաս­կա­նում, թե ին­չու  Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը չի շտա­պում հարց­նել երկ­րի բնա­կիչ­նե­րին այս շատ կար­եւոր հար­ցի նկատ­մամբ ի­րենց վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Ես չեմ բա­ցա­ռում, որ այս հե­տաձգ­ման հետ­եւում կան ո­րոշ օ­պոր­տու­նիս­տա­կան ​​​​նկա­տա­ռում­ներ, այն­պես չէ՞», – հայ­տա­րա­րեց փոխ­նա­խա­րա­րը:

Ընդ ո­րում, թեեւ Փա­շին­յա­նը նա­խօ­րեին փոր­ձեց լա­վա­տե­սա­կան հույ­սեր նե­տել շրջանա­ռութ­յան մեջ, թե, տե­սեք, մեր երկ­րի տնտե­սա­կան ակ­տի­վութ­յու­նը չի նվա­զել, այն է` ռու­սա­կան այդ ար­գելք­նե­րը Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան հա­մար խնդիր­ներ չեն ա­ռա­ջաց­նում, բայց դա, ի­հար­կե, ան­լուրջ է. ռու­սա­կան նման ար­գելք­նե­րի է­ֆեկ­տը կա­րող է տե­սա­նե­լի դառ­նալ ա­մե­նա­շու­տը մյուս ա­միս, եւ ե­ղած վի­ճա­կագ­րա­կան վեր­ջին ցու­ցա­նիշ­նե­րը, ո­րոնց վրա փորձ­եց հիմ­վել Փա­շին­յա­նը, վե­րա­բե­րումն են մա­յի­սին, երբ այդ է­ֆեկ­տը ոչ մի կերպ չէր կա­րող ար­տա­հայտ­վել:

ԵՎՐՈՊԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՉԻ ՕԳՆԻ

­Մի խոս­քով, Իս­րա­յե­լի նման քայ­լը, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար «գոտ­կա­տե­ղից ներ­քեւ» հար­ված էր: Այն պարզ պատ­ճա­ռով, որ, թե­կու­զեւ կմկմա­լով, սա­կայն ստիպ­ված էր դրսե­ւո­րել թր­քա­հա­ճո մո­տե­ցում: Իսկ դա սրում է նրա հա­կա­սութ­յուն­նե­րը ինչ­պես թրամ­փա­կան թե­ւի, այն­պես էլ` ռուս­նե­րի հետ:

­Ճիշտ է, դեռ մնում է Եվ­րո­պան: ԵՄ–ն դեռ փոր­ձում է ա­ջակ­ցել Էր­դո­ղա­նին` Կա­յա Կալ­լա­սի հայ­տա­րա­րութ­յան տես­քով: Ըստ ո­րի, Թուր­քիան ռազ­մա­վա­րա­կան կար­եւո­րութ­յան գոր­ծըն­կեր է` նշե­լով. «Ե­թե խո­սենք Մեր­ձա­վոր Ար­եւել­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին, ա­պա Թուր­քիան այն­տեղ կար­եւոր դեր է խա­ղում։ Իսկ ե­թե դուրս գանք Մեր­ձա­վոր Ար­եւել­քի սահ­ման­նե­րից, ա­պա կա նաեւ Կով­կա­սը, որ­տեղ Թուր­քիան նույն­պես շատ կար­եւոր դեր ու­նի»: Վաղն էլ Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան է գա­լիս Ուր­սու­լա ֆոն դեր Լեյ­նը, ով փոր­ձում է հաս­կա­նալ, թե ԵՄ–ն ինչ­պես կա­րող է խա­ղար­կել հայ­–ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան», ա­վե­լի ճիշտ` կո­մու­նի­կա­ցիոն մի­ջանց­քի գա­ղա­փա­րը` դե­պի Թուր­քիա տա­նող ա­ռանց­քի տես­քով:

­Բայց նաեւ, Կալ­լա­սը ե­րե­ւի սո­վո­րա­կա­նի պես լավ չհաս­կա­ցավ, որ խո­սե­լով Թուր­քիա­յի դե­րի մա­սին, նա, ըստ էութ­յան, ընդգ­ծեց, որ Էր­դո­ղա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, լուրջ խնդիր­ներ ու­նի, ե­թե մնա­ցել է տա­րաբ­նույթ կալ­լաս­նե­րի պաշտ­պա­նութ­յան հույ­սին: Մ­յուս կող­մից էլ, ինչ­պես Կալ­լա­սը, այն­պես էլ` ֆոն դեր Լեյ­նը ներ­կա փու­լում եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում բուռն քա­ղա­քա­կան ճնշում­նե­րի տակ են, եւ երբ նրանց մոտ ա­վե­լա­նում է թուր­քա­սի­րութ­յան դո­զան, ա­պա պետք է սպա­սել, որ կա­վե­լա­նա նաեւ հրեա­կան լոբ­բիից ե­կող ճնշու­մա­յին դո­զան: Այ­սինքն, որ նրանք Փա­շին­յա­նի հա­մար հու­սա­լի թի­կունք են, երբ ըն­թա­նում է թուրք­–իս­րա­յե­լա­կան նման շի­կա­ցում­ներ, ռեալ չէ:

Եվ, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար նաեւ բարդ խնդիր է դառ­նում, որ նա այդ­պես ցու­ցադ­րա­բար հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը ներ­կա­յա­ցավ ան­գամ Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չու­մից հետ քաշ­վե­լու գնով թուր­քա­կան շա­հե­րի պաշտ­պա­նի դիր­քե­րից:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69116 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված