Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն շատ լուրջ է ընդունում Էրդողանի հռետորաբանությունը՝ դրանում տեսնում է Իսրայելի ոչնչացման սպառնալիք

Հանդիպում

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միակողմանի քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանչման օգտին։ Այս որոշումն ընդունվել է Իսրայելի և Թուրքիայի միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Բանաձևը ներկայացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Չնայած ծավալուն և աներկբա պատմական փաստաթղթերին, Ցեղասպանությունը մինչ օրս հանդիսանում է այն ժխտելու և նվաստացնելու ինստիտուցիոնալացված արշավի օբյեկտ, ներառյալ պատմության մանիպուլյատիվ վերաշարադրումը, առաջին հերթին՝ թուրքական կառավարության կողմից։ Լայնորեն տարածված է այն տեսակետը, որ Օսմանյան կայսրությունը սիստեմատիկորեն կատարել է հանցագործություններ, որոնք հավասարազոր են Ցեղասպանության՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին»,- կառավարության նիստում ասել է Գիդեոն Սաարը։

«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը, որպես հրեական պետություն, պաշտոնապես որդեգրի այս դիրքորոշումը»,-հավելել է նա։ Որոշման ընդունումից հետո Սաարը հայտարարել է. «Ճիշտ վարվելու համար երբեք ուշ չէ։ Իսրայելը կատարեց իր բարոյական պարտքը՝ ճանաչելով պատմական ճշմարտությունը և մերժելով այն ժխտելու փորձերը»,-ասել է նախարարը։

Նշենք, որ այս որոշումը դեռ պետք է քննարկվի Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում։ Բայց Թուրքիան արդեն քննադատել է Իսրայելին այդ որոշման համար, նշելով, որ «Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»։ Անդրադառնալոխ վերը նշվածին Իսրայելում լույս տեսնող «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը նկատում է.

- Հիմա Իսրայելը Թուրքիայի հետ գտնվում է այնպիսի հարաբերություններում, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա։ Անցյալ տարվա հունվարին Իսրայելի մի քանի վերլուծական կենտրոններ զեկույց էին պատրաստել և ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ հայտարարելով, որ Իրանից հետո Թուրքիան դառնում է Իսրայելի առաջին թշնամին՝ «նոր Իրանը»։ Հիմա Էրդողանը Իսրայելին կրկնում է այն, ինչ երիտթուրքերն էին ասում հայերին. «զգոն եղեք, երեկոյան մենք կթակենք ձեր դուռը»։ Իսրայելը հիմա պետք է ինքն իրեն զենքով ապահովի, պատրաստվի պաշտպանել իր երկիրը Թուրքիայից: Իսրայելում մինչև 2036 թվականը ուզում են ստեղծել պաշտպանական արտադրության ամբողջական ցիկլ։ Իսրայելն արդեն պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի։ Հայկական հարցը միակը չէ, որը կարող է վատթարացնել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները։ Թուրքիան առանց այն էլ փչացրել է իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Նա անընդհատ հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում, կազմակերպում է զանազան «ազատության նավատորմեր», իր կողմնակիցներին ուղարկում է Իսրայելի սահմաններին՝ իբր Գազան շրջափակումից ազատելու համար։ Այսինքն՝ Թուրքիան անդադար ահաբեկչական արշավներ է ձեռնարկում։ Կողմնակիցների օգնությամբ նա կարողացավ նվաճել Սիրիան և դուրս մղել Ասադին՝ պարտության մատնելով Ռուսաստանին Մերձավոր Արևելքում։ Թուրքիան զբաղեցրեց Ռուսաստանի տեղը Սիրիայում և, ըստ էության, դարձավ հարևան երկիր Իսրայելի համար։ Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններից հետո Անկարան հնարավորություն ստացավ ավելի ակտիվորեն ազդել Դամասկոսի վրա։ Նա կարո՞ղ է էլի ինչ-որ բան անել Իսրայելին։ Կարծում եմ՝ Իսրայելի պատերազմը Թուրքիայի հետ անխուսափելի է, բայց ոչ հիմա։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չկարողանան սանձել Էրդողանին, պատերազմ կլինի։

Թե Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչպե՞ս կազդի Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա Չերնամորյանը նկատում է.

-Ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի կարող ազդել Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակի վրա, որն առանց այդ էլ շիկացած է մինչև սահմանագիծ։ Մերձավոր Արևելքը համարվում է վառոդի տակառ. ցանկացած կայծ՝ և այստեղ կարող է սկսվել նոր պատերազմ։ Մերձավոր Արևելքում գործում են իրենց օրենքները. «եթե ինչ-որ մեկը տրորել է քո կոշտուկը, դու պետք է ոչ միայն պատասխանես, այլև կտրես նրա ոտքը։ Հակառակ դեպքում նրանք քեզ կսպանեն»։ Այսինքն՝ այստեղ բոլորը պետք է ագրեսոր լինեն։ Այստեղ աշխատում են բոլորովին այլ՝ բարբարոսական սկզբունքներ։ Եթե Իսրայելը ինքն իրեն չպաշտպանի ամբողջ թափով, մեզ պարզապես կոչնչացնեն բոլոր կողմերից։

Կառավարության նիստում Նեթանյահուն հայտարարեց, որ շատ լուրջ է ընդունում Էրդողանի հռետորաբանությունը՝ ուղղված հրեական պետության դեմ, և դրանում տեսնում է Իսրայելի ոչնչացման սպառնալիք։ Նա նույնիսկ հարցում էր ուղարկել ԱՄՆ կառավարությանը՝ խնդրելով միջամտել այս հարցին, քանի որ Էրդողանի սպառնալիքները դարձել են անտանելի իսրայելական հասարակության և պետության համար։ Նոր պատերազմներ են հասունանում։ Բացի այդ, երկրների միջև պայքար է ծավալվել Սիրիայում, Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը, նա մոտեցել է իսրայելական սահմաններին Սիրիայում Ռուսաստանի պարտության պատճառով, և այնտեղ են մտել սիրիացի ահաբեկիչները, որոնք հանդիսանում են թուրքական խաղատիկնիկներ։ Այսպիսով, թուրքերը մոտեցել են իսրայելական սահմաններին Սիրիայի կողմից։ Հիմա իսրայելական բանակը գտնվում է Դամասկոսից 18 կմ հեռավորության վրա։ Իսրայելի բանակը գտնվում է Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում։ Իսրայելը ստեղծում է բուֆերային գոտիներ, որպեսզի պաշտպանի իր երկիրն ու բնակչությանը ահաբեկիչներից։ Այնպես որ, հայկական հարցը շատ փոքր հարց է, գնում է քաղաքական խաղ։ Իսրայելը օգտագործեց հայկական հարցը որպես մուրճ՝ Էրդողանին հարվածելու համար։

Առհասարահ պետք է փաստել, ոդ բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընտրել են դրա համար ժամանակն ու հնարավորությունը։ Նույնն այսօր անում է Իսրայելը։ Ամեն երկիր ունի իր դիվանագիտությունը, իր շահերը։ Տվյալ դեպքում Իսրայելը առաջնորդվում է միայն իր պետական շահերով, և դրա համար էլ հիմա հարկ համարեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչումը անվանեց բարոյական՝ նշելով, որ վաղեմության ժամկետ գոյություն չունի, անհրաժեշտ է վճռականորեն դատապարտել ժխտման ցանկացած փորձ, նույնիսկ եթե դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։

Անդրադառնալով Ադրբեջանին իսրաելահայ խմբագիրը նկատում է.

- Ադրբեջանում ասում են, որ շատ են զղջում, որ Իսրայելը նման որոշում է կայացրել, և խնդրում են վերանայել այն, բայց Իսրայելը դրա հետ հաշվի չի նստի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ինքնին ոչինչ չի ներկայացնում, և այնքան էլ կարևոր չէ, թե որոնք են Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ադրբեջանը, իմ կարծիքով, դիվանագիտական խողովակներով տեղեկացված է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին, սա նրանց համար անակնկալ չէ։ Իսրայելը նույնիսկ պաշտոնապես չի պատասխանել Ադրբեջանին։ Կարծում եմ, որ Իսրայելը, ելնելով իր անվտանգության և իր պետության անվտանգության նկատառումներից, գործում է այնպես, ինչպես հարկ է համարում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Լսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված