ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը

Տնտեսություն

ԵԱՏՄ բանկերը բախվել են ռուսական ազգային արժույթի ավելցուկի խնդրին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և թանկ է սպասարկել։ Արդյունքում ֆինանսական կառույցները սկսել են միջնորդավճարներ և սահմանափակումներ մտցնել՝ կանխիկ ռուբլու մուտքագրման համար։ Եվրասիական տնտեսական միության որոշ երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել ռուսական ռուբլով կանխիկ միջոցների մուտքագրման պայմանները, նկատել է РБК-ն։

 

Օրինակ՝ Բելառուսում առնվազն ութ բանկ արդեն սահմանել է 2–5% միջնորդավճար՝ ոչ ռեզիդենտների հաշվին կանխիկ ռուբլի մուտքագրելու համար։ Նման բանկերի թվում են՝ «Ալֆա-բանկ», «Բելառուսբանկ», «ԲելՎԷԲ», «ԲՆԲ-բանկ», «ՄՏԲանկ», «Սբերբանկ», «Տեխնոբանկ» և «Ցեպտեր Բանկ»։

 

Նման քայլ է արել նաև Ղազախստանի «Բանկ ЦентрКредит»-ը, որը սահմանել է 5% միջնորդավճար՝ ոչ ռեզիդենտների համար կանխիկ ռուբլու ընդունման համար՝ թե՛ դրամարկղերում, թե՛ տերմինալներում և բանկոմատներում, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

 

Ղրղզստանի «Էկոիսլամիկբանկ»-ը նույնպես հայտնել է, որ 5% միջնորդավճար է սահմանել ինչպես կանխիկ ռուբլու մուտքագրման, այնպես էլ SWIFT փոխանցումների համար։

 

Միաժամանակ, որոշ հայկական բանկեր ընդհանրապես դադարեցրել են կանխիկ ռուսական ռուբլու հետ գործառնությունները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշիվներին։

 

FTL Advisers-ի բանկերի հետ աշխատանքի ղեկավար Օլգա Բուրցևան նշել է, որ անկանխիկ ռուբլով գործարքները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով, ինչը վկայում է, որ խնդիրը հիմնականում կապված է հենց կանխիկ փողի հետ։

 

Պաշտոնական տվյալներով՝ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Ղրղզստանի բանկերը դեռ չեն հայտնել անկանխիկ ռուսական ռուբլու գործարքների սահմանափակումների մասին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ