Թրամփին կփորձեն վերացնել կա´մ ընտրություններից առաջ կա´մ անմիջապես հետո. Փորձագետ Զելենսկու հիմնական խնդիրն կանխել Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնության՝ Կիեւին շրջանցելով ՌԴ զորքերն ամբողջությամբ գրավել են Դոբրոպոլեն Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա

Թուրքիան և Ադրբեջանը խնդրել են փախլավան ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Մշակութային

Թուրքիան և Ադրբեջանը խնդրել են փախլավան ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք «Türkiye» թերթից։

 

Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Շյամեն քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։

 

Թուրք պաշտոնյաները կազմակերպության կողմից դրական որոշման են սպասում, որը կխափանի Հունաստանի փորձերը՝ յուրացնելու այս նրբահամ ուտեստը։ Նախկինում՝ 2013 թվականին, Գազիանթեփի փախլավան դարձավ առաջին թուրքական արտադրանքը, որը պաշտպանված կարգավիճակ ստացավ ԵՄ-ում՝ այն Եվրոպական հանձնաժողովում գրանցելով որպես պաշտպանված աշխարհագրական նշում ունեցող արտադրանք։

 

Հունաստանը փախլավան իր ճաշացանկում ներառում է որպես հունական փախլավա։ Սակայն, ըստ թուրքական թերթի, պատմաբանները կարծում են, որ այս թխվածքն իր ժամանակակից տեսքը ստացել է օսմանյան պալատի խոհանոցներում և հիշատակվում է Մեհմեդ Նվաճողի ժամանակներից (15-րդ դար) թվագրվող պալատական ​​գրքերում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ