Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Նիկոլի եւ Ալիեվի համար բարդ ժամանակներ են սկսվում

Միջազգային

Այն նոր սրա­ցում­նե­րը, ո­րոնք նկատ­վում են թուրք­–իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րում (Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=343835&l=am), ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ վի­ճա­կում են դնում նաեւ նախ` Ա­լիե­ւին, ա­պա` Փա­շին­յա­նին: Իս­րա­յելն ու Թուր­քիան Ա­լիե­ւի ա­վագ եղ­բայր­ներն են, եւ ե­թե հան­կարծ վի­ճա­կը հաս­նի այն­պի­սի ծայ­րա­հե­ղութ­յան, ինչ­պի­սին պա­տե­րազմն է, ստիպ­ված պետք է մե­կին ընտ­րի:

Ի դեպ, վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ա­լիեւն ար­դեն մեկ ան­գամ ընտ­րե­լու պար­տադ­րան­քի ա­ռաջ կանգ­նեց: Այն բա­նից հե­տո, երբ Ի­րա­նի շուրջ պա­տե­րազ­մը մտավ հան­դար­տեց­ման փուլ, Հեյ­դա­րո­վի­չի մոտ, թե­րեւս, այն տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջա­ցել, թե դա նշա­նա­կում է Իս­րա­յե­լի պար­տութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, նա ո­րո­շեց, որ վատ չի լի­նի անց­նել ընդգծ­ված իս­լա­մա­կան դաշտ: Ի­հար­կե, թյուր­քա­կան թե­քու­մով, բայց նաեւ չմո­ռա­նա­լով այն դիր­քե­րի մա­սին, որ այդ պա­տե­րազ­մի արդ­յուն­քում ձեռք է բե­րում Թուր­քիան:

Ու հի­մա պարզ­վում է, որ Իս­րա­յե­լը կա­րող է եւ այն­քան էլ չի պարտ­վել: Կամ որ այս պա­տե­րազ­մից նա ի­րեն հա­սա­նե­լի հիմ­նա­կան պա­տա­ռը ստա­նում է Լի­բա­նա­նում, եւ Թ­րամփն ա­մեն կերպ մնում է կանգ­նած Թել Ա­վի­վի թի­կուն­քին: Ի­հար­կե, Բա­քուն շտա­պեց «ա­նըն­դու­նե­լի» հա­մա­րել Իս­րա­յե­լի այդ ո­րո­շու­մը` կոչ ա­նե­լով վե­րա­նա­յել: Բայց թե­րեւս Ա­լիեւն էլ է հաս­կա­նում, որ, ինչ­պես ա­սում են, «հրեան հենց այն­պես ոչ մե­կին ան­գամ բա­րեւ չի տա»: Այ­սինքն, երբ գնում են այն­պի­սի կտրուկ քայ­լի, ինչ­պի­սին է կա­ռա­վա­րութ­յան մա­կար­դա­կով Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չու­մը, ա­պա դա ոչ միայն հաշ­վարկ­ված քայլ է, ո­րը հե­տո­ղորմ­յա չի ար­վե­լու, այլ նաեւ լուրջ խո­րա­ցում­ներ դրա­նից պետք է սպա­սել: Կարճ ա­սած, ար­դեն էս գլխից պետք է մտա­ծել նաեւ «մեկ ազգ, մեկ բա­նակ, եր­կու պե­տութ­յուն» ռազ­մա­վա­րութ­յան մա­սին: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Իս­րա­յե­լի հետ եւս կա այդ «մեկ բա­նա­կի» մո­տե­ցու­մը, եւ թուրք­–իս­րա­յել­յան թշնա­մութ­յան դեպ­քում պետք է նաեւ այդ «մեկ բա­նակ­նե­րի» մեջ ընտ­րութ­յուն կա­տա­րել:

Ա­սենք, Փա­շին­յա­նի հա­մար էլ նման ի­րա­վի­ճա­կը հա­զիվ թե ա­մե­նա­հա­ճե­լի­նե­րից լի­նի: Ա­մե­նա­պար­զը, ստիպ­ված ես այդ քայ­լին ի պա­տաս­խան ռեակ­ցիա ցու­ցա­բե­րել: Իս­րա­յե­լին գո­նե շնոր­հա­կա­լութ­յուն չհայտ­նե­լը առն­վազն տա­րօ­րի­նակ կլի­նի, էլ չա­սած, որ ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում նո­րից կսրի ու­րաց­ման գա­ղա­փա­րը: Ող­ջու­նես, բա այդ դեպ­քում Էր­դո­ղա­նը չի՞ ա­սի` այ Փա­շին­յան, հա­րամ լի­նի նվի­րածս գիր­քը: Գերադասեց ան­տար­բե­րութ­յան դի­մակ հագ­նել, ինչ­պես հա­գավ այն ժա­մա­նակ, երբ Նե­թան­յա­հուն ան­ցած տա­րի ա­սաց, որ ին­քը ճա­նա­չում է Ցե­ղաս­պա­նութ­յու­նը: Նի­կո­լի ռեակ­ցիան մո­տա­վո­րա­պես սա էր` Ձեր գործն է: Բայց հի­մա, ե­թե ճա­նա­չու­մը տե­ղա­փոխ­վում է պաշ­տո­նա­կան մա­կար­դակ, այդ ռեակցիա­յով գլուխն ա­զա­տելն ա­վե­լի դժվար է լի­նե­լու. նո­րից դա տա­նե­լու է ու­րաց­ման գա­ղա­փա­րի կտրուկ սրաց­ման:

Ընդ ո­րում, Փա­շին­յա­նի վի­ճակն էլ ա­վե­լի է բար­դա­նում, հաշ­վի առ­նե­լով, որ դեռ պետք է կա­րո­ղա­նա հաշ­վար­կել, թե Իս­րա­յե­լի այդ քայլն իր հե­տե­ւից ինչ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի եւ հե­տե­ւանք­ների է բե­րե­լու: Ե­թե ի­րոք բա­նը հաս­նի այն­պի­սի ծայ­րա­հեղ, բայց հնա­րա­վոր սցե­նար­նե­րին, ինչ­պի­սիք են թուրք­–իս­րա­յել­յան բա­խում­նե­րը, ա­պա նման ի­րա­վի­ճա­կում ա­ռաջ է գա­լիս հար­ցա­կան­նե­րի մի ամ­բողջ փունջ: Ընդ­հուպ, թե նման ի­րա­վի­ճա­կում որն է լի­նե­լու Թուր­քիա­յի ա­պա­գան, եւ արդ­յոք նրան չե՞ն տա­նե­լու մաս­նատ­ման: Հ­նա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից է Թուր­քիա­յում հե­ղաշր­ջու­մը, ո­րի մի քա­նի փոր­ձեր ար­դեն ե­ղել են: Եվ ո­րը մնում է ոչ պա­կաս ի­րա­տե­սա­կան, հաշ­վի առ­նե­լով դժգո­հութ­յան այն հա­վել­յալ ա­ճը, ո­րը գե­նե­րաց­վել է Էր­դո­ղա­նի շուրջ: Իսկ այդ դեպք­ում հա­ջորդ իշ­խա­նութ­յուն­նե­րը չե՞ն հարց­նի` այ Նի­կոլ, բա այդ ին­չո՞ւ էիր այդ­պես ջերմ–­ջերմ գրկել այս հան­ցա­գործ Էր­դո­ղա­նի գիր­քը:

­Վեր­ջա­պես, նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում միան­գա­մայն հնա­րա­վոր է դառ­նում նաեւ թուրք­–ի­րա­նա­կան դա­շին­քա­յին բնույ­թի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, ո­րից կա­րող է նաեւ Ռու­սաս­տանն ան­մասն չմնալ: Դա էլ մի նոր գլխա­ցա­վանք է դառ­նա­լու Նի­կո­լի հա­մար, հաշ­վի առ­նե­լով այն ակ­տի­վութ­յու­նը, ո­րը նա փոր­ձում է դրսե­ւո­րել Թ­րամ­փի ուղ­ղութ­յամբ:

­Մի խոս­քով, թուրք­–իս­րա­յել­յան ներ­կա­յիս հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մտնում են ծայ­րա­հեղ ա­նո­րո­շութ­յուն­նե­րի հար­թու­թյու­ն: Եվ ա­մե­նա­վատն այն է, որ այդ ա­նո­րո­շութ­յուն­նե­րը տա­րած­վում են մեր ողջ մեծ եւ փոքր տա­րա­ծաշր­ջա­նով մեկ: Գու­մա­րենք դրանց այն սրա­ցում­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը հասց­րեց ձեռք բե­րել Մոսկ­վա­յի հետ, եւ պատ­կե­րը կսկսի ամ­բող­ջա­կան դառ­նալ:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69091 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված