«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը շարունակելու է պաշտոնավարել. ինչ է սպասվում համակարգում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Դրանից հետո առողջապահական համակարգում ակտիվացել են քննարկումները նախարարի տեղակալների շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենաշատ քննարկվող անուններից մեկը փոխնախարար Լենա Նանուշյանն է, որի մասով ևս հարցը մնում է բաց, քանի որ հնարավոր վերանշանակումը համակարգում տարակուսանք կառաջացնի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շարունակության հարցը, փաստորեն, այլևս փակված է։ Նախարարն ինքն է հայտարարել, որ շարունակելու է իր աշխատանքը, իսկ այժմ առողջապահական համակարգում հիմնական քննարկումները տեղափոխվել են փոխնախարարների կազմի ձևավորման դաշտ։

Չնայած համակարգում առկա բազմաթիվ դժգոհություններին, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման տարբերակը։

Հենց սա էլ, ըստ առողջապահական համակարգում շրջանառվող գնահատականների, տարակուսանք է առաջացրել մասնագիտական շրջանակներում։ Ոլորտում հիշեցնում են, որ Նանուշյանի համակարգման ներքո իրականացված առողջության համընդհանուր հայտարարագրման համակարգը լուրջ քննադատությունների արժանացավ, ձախողվեց փաստացի, չարդարացրեց ակնկալիքները, մինչև նախարարը վերցրեց իր ձեռքը գործընթացը և ավարտին հասցրեց։ Ուստի շատերը համոզված էին, որ քաղաքական պատասխանատվության շրջանակում նա վաղուց պետք է հեռացած լիներ զբաղեցրած պաշտոնից։

Բացի այդ, համակարգում հիշեցնում են նաև փոխնախարարի որդու հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ վերջինս առողջական հիմքով ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։ Թեև այդ հանգամանքը իրավական առանձին գնահատականի առարկա է, այնուամենայնիվ, այդ երևույթը առնվազն բացասաբար է անդրադառնում հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության ընկալման վրա։

Այս ֆոնին առողջապահական համակարգում չեն թաքցնում իրենց զարմանքը, որ փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման սցենարը շարունակում է քննարկվել այն դեպքում, երբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ակնկալում էին կադրային փոփոխություններ և պատասխանատվության ավելի հստակ դրսևորում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69073

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ