Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումը

Ներքաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «պատմական ճշմարտության խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է»։

«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին։

Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր ընդունած որոշումը։

Ադրբեջանը նույնպես հետայսու հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը՝ պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման և տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու ուղղությամբ», – ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ