Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևո»-ն խնդրել է ուղևորներին ապաստան գտնել

Թուրքիան ռազմավարական կարևորության գործընկեր է. Կալաս

Միջազգային

Թուրքիան ռազմավարական կարևորության գործընկեր է, Թուրքիայում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ապահովումը։ Եթե խոսենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարևոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արևելքի սահմաններից, ապա կա նաև Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարևոր դեր ունի։ Հենց այդ պատճառով է կարևոր նման քննարկումներ անցկացնելը և հասկանալը, թե ինչ կարող ենք անել միասին։

Իհարկե, յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ ասում են, որ այն պատմական է։ Սակայն այժմ դա իսկապես այդպես է։ Ինչպես դուք նշեցիք, վերջին շրջանում տրանսատլանտյան հարաբերությունները լուրջ լարվածության են ենթարկվել։ Հետևաբար, միասնության ցուցադրումը չափազանց կարևոր է՝ ոչ միայն դաշինքի, այլև մեր հակառակորդների համար»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ