Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Իրանում վստահ են` նոր պատերազմն ամենամոտ ժամանակներս կսկսվի

Միջազգային

Այսպիսով, Իրանի եւ ԱՄՆ-ի ռազմական բախումների թեման նորից սկսում է ամենօրյա բնույթ կրել: Իրանական փորձագիտական աղբյուրը վստան է, որ դա պատահական չէ: Այդպիսով ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատերազմին, որն արդեն ամենամոտ ապագայի խնդիր է: Ամեն դեպքում, աղբյուրը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն այս ժամանակն օգտագործեց ռազմակն դիրքերը վերականգնելու համար, եւ արդեն պատրաստ է: Ըստ փորձագետի.

« ԱՄՆ-ն իրականացնում է իր պատմության մեջ ամենամեծ լոգիստիկ գործողությունը։ Այս 30 վայրկյան տևողությամբ տեսանյութը (տեսանյութում) ցույց է տալիս ԱՄՆ օդային լոգիստիկ գործունեությունը Արևմտյան Ասիայում միայն վերջին յոթ օրվա ընթացքում (արագացված 20,000 անգամ)։ Այս տեսակի գործունեությունը, շուրջօրյա, շարունակվում է արդեն 76 օր։

Սա ԱՄՆ ռազմական պատմության մեջ ամենամեծ օդային կամուրջն է, որը գերազանցում է նույնիսկ 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակ իրականացված գործողությունը։ Բեռների այս ծավալը շատ ավելի լայն է, քան պաշարների պարզ համալրումը։

Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմավարական պահեստները գրեթե ամբողջությամբ լցված են և շարունակում են հասցվել առավելագույն հզորության։

Ամերիկացի զինվորականները միլիարդավոր դոլարներ չեն ծախսում դատարկ սպառնալիքների կամ ցուցադրական մանևրների վրա։ Այս ամենը վկայում է մասշտաբային հարձակման և, հնարավոր է, ցամաքային գործողության մեկնարկի նախապատրաստությունների մասին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ