Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Թող չիշխանություն-չընդդիմություն իրար սեր խոստովանեն, գնան նստեն ԱԺ-ում․ Աբրահամյան

Ներքաղաքական

Քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ՝ եթե գործարար Սամվել Կարապետյանը չի կարող հային վայել պայքարի տանել ժողովրդին, թող բարի լինի գոնե այնքան հարգել այդ ժողովրդի արժանապատվությունը, որ իր միջակ մանկամսուրին թույլ չտա, առանց այդ էլ համբերությունը հատած, ժողովրդի նյարդերի հաշվին ինքնահաստատվել:

— Թող հրապարակային, ողջ խմբիշխանությամբ` չիշխանություն-չընդդիմություն, իրար սեր խոստովանեն, գնան նստեն ԱԺ-ում, տրվեն մեղրամսային իրենց հատուկ տվայտանքներին, կպցնեն թուրքի «դաբրոյով» տենդերներ, փող աշխատեն, ժողովրդին էլ հանգիստ թողնեն: Չես կարող ժողովրդի սիրուն ապավինելով` ձայն հավաքես ու հաղթես, բայց թշնամու վրա տված պահին` միանաս թշնամուն ու իր հետ միասին բռնաբարես այդ նույն ժողովրդին ու բռնաբարելու ընթացքում էլ վրան մուննաթ գաս ու գոռաս՝ «դե ասա, որ ինձ սիրում ես, չէ՞ որ ես ընդդիմություն եմ»: Չգիտես ինչու, ժողովրդին բռնաբարելիս օրենքի մեռածերը ոչ մի կաշկանդվածություն չունեն, կարող են մի ողջ Արցախ դատարկել ու տարագիր դարձնել, բայց հենց գալիս է Արցախը դատարկող թուրքի գլխին Թուր Կեծակի իջեցնելու պահը` միանգամից սկսում են «կաշկանդվել օրենքով»: Էհ, Նիկոլից ինչո՞վ են տարբերվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ