Վրաստանի վարչապետը վիրավորված է Եվրահանձնաժողովից՝ երկակի չափանիշների և վրաց ժողովրդի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար Մենք մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռորոշ պահին ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ

Իրավական

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նրա դեմ։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։ Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։ Նիստն ընթանում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը «Շանթի Յուրայից» հետաքրքրվեց` արդյոք սպառնալիքների ներքո է շուրջ 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստաընկերության (խոսքը «Երևան» հեռուստաընկերության մասին է – խմբ.) 50% բաժնեմասը տվել Աղվան Հովսեփյանի որդուն։ Դատախազը նաև շեշտեց, որ նախորդ նիստի ընթացքում է Ղարիբյանը սպառնալիքների մասին է խոսել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ