⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Բնակչության որևէ հատվածի ջրազրկումը «դիվերսիա» է. Հայրիկյանը դիմել է ԱԱԾ-ին

Ներքաղաքական

Այսօր Դավթաշենի Ձոր 1 թաղամասում ժամեր շարունակ ջրանջատում էր։ «Վեոլիա ջուրը» բնակիչներին տեղեկացրել է, որ ջրանջատման հետ ընկերությունը որևէ առնչություն չունի, չունեն նաև գրանցված վթար։

Այս թաղամասում է բնակվում նաև Պարույր Հայրիկյանը, ով ֆեյսբուքյան իր էջում դեպքի առնչությամբ գրել է. «Ավելի քան 7 ժամ Դավթաշենի Ձոր 1 թաղամասում ջուր չկա։ «Վեոլիա ջուրը» տեղյակ չէ, սա չի՞ նշանակում, որ գործ ունենք «դիվերսիայի» հետ։ Բնակչության որևէ հատվածի ջրազրկումը «դիվերսիա» է։ ԱԱԾ-ն անհապաղ պետք է արձագանքի։ Ահազանգի հիման վրա այս պահին ոստիկանության աշխատակիցը արձանագրություն է կազմում։ Հարևաններս նույնպես բողոքում են անհայտությունից»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ