«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Փաստ». Ընտրողների առնվազն կեսից ավելին մերժել է կտրուկ «եվրոպականացման» քաղաքականությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վաղը Սահմանադրական դատարանը քննության կառնի 7 քաղաքական ուժի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ներկայացվել են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ընտրությունները և դրանց՝ հրապարակված արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ:

Այսուամենայնիվ, նույնիսկ ԿԸՀ հրապարակած և ընդդիմության կողմից կասկածի տակ դրվող պաշտոնական թվերով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն ստացել մեծամասնության ձայները: Պարզ ասած՝ չոր հաշվարկներով՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 50,2 տոկոսը (կամ մոտ 742 հազար ընտրող) մերժել է գործող իշխանությանը և նրա վարած քաղաքական ուղին, այդ թվում՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը: Եվ սա՝ այն դեպքում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չէին էլ թաքցնում իրենց բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Թվում է՝ նման հանգամանքներում յուրաքանչյուր քաղաքական ուժ կունենար զգալի քվեներ: Սակայն ո՛չ եվրոպացի պաշտոնյաների ֆինանսական խոստումները, ո՛չ PR աջակցությունները, ո՛չ տարբեր երկրների ղեկավարների ցուցադրական աջակցությունները, այդ թվում՝ Մակրոնի երևանյան «վոյաժները», ո՛չ ԵՄ գագաթաժողովը, ո՛չ ԱՄՆ-ից ուղարկվող քաղաքական մեսիջները չտվեցին նրանց սպասված արդյունքը:

Ճիշտ է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, որ շնորհավորի և «աջակցություն հայտնի Նիկոլ Փաշինյանին», փաստը մնում է փաստ, որ վերջինս չունի հայ ժողովրդի մեծամասնության հավանությունն ու աջակցությունը: Իսկ եթե հավելում ենք, որ ահռելի ծավալներով կիրառվել է վարչական ռեսուրս, ստեղծվել են անհավասար պայմաններ մրցակից ուժերի համար և այլն, ապա պատկերն առավել ցցուն կլինի:

Իհարկե, Արևմուտքի «աչքերը չեն ուռել» Նիկոլ Փաշինյանի համար, և նրանք գուցե շատ չտխրեին այն փաստից, որ նա մեծամասնություն չի ստացել, սակայն բանն այն է, որ այս ընտրությունները յուրատեսակ հանրաքվե էին նաև արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, ինչը նշանակում է, որ ընտրողների առնվազն կեսից ավելին մերժել է կտրուկ «եվրոպականացման» քաղաքականությունը, ինչը շատ փորձագետներ և քաղաքագետներ գնահատում են կեղծ ու անտրամաբանական՝ համարելով, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68895 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ