⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

Ներքաղաքական

Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների` լիբերալ թեւի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Որոշ աղբյուրների պնդմամբ՝ հանդիպումն անցել է գերլարված: Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս հասկացնել, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ լրիվ վերածվել է բռնապետի: Եվ եթե այսօր եվրոպացիները ձայն չեն հանում ու աչք են փակում, ապա վաղն այս ամենը ոչ միայն Փաշինյանի, այլեւ իրեն ամեն կերպ սատարող լիբերալ թեւի «քթից է գալու»:

Հնչեցված մտահոգություններին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, թե որոշողն ինքն է՝ ինչ անել ու ինչպես, ինչից այն աստիճան են վրդովվել «բանագնացները», որ նրանցից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սրտնեղած ասել է՝ քաղաքականությունից դուրս է գալու:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ