⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչպես է «Հայաքվեն» սոցօգնությունները «ծախել» միայնակ արցախցիների վրա

Ներքաղաքական

Դատարանը հրապարակեց «ՀայաՔվե» միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունից հետո կայացրած որոշումը։

Չալաբյանի նկատմամբ սահմանվեց կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Կալանքի վայրը «Արմավիր» ՔԿՀ-ն է, տեսակցություններն արգելված են, վերջինիս կարող են այցելել միայն պաշտպանները։

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ»)։  

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն իրավապահները վերջինիս հետքին դուրս են եկել  այդ թվում նաեւ մի շարք արցախցիների հարցաքննությունների արդյունքում։ Դեռեւս նախորդ շաբաթ իրավապահ համակարգը շուրջ հիսուն հասցեներից ձերբակալել եւ Հակակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխել մեծ թվով միայնակ արցախցիների, որոնցից հետաքրքրվել են ապրիլ ամսից սկսած «Հայաքվեի» կողմից ստացած իբր սոցօգնություններից։ Բանն այն է, վերջիններս մինչեւ ընտրությունները միայնակ արցախցիներին տարբեր տոպրակներ են տվել խոսքի մեջ էլ անընդհատ շեշտել.«Դե տեսեք, ով ա Ձեր օրվա հացի մասին մտածում»։ Փաստացի անուղղակիորեն հասկացնելով, որ ընտրությունների գնալուց մեր սննդի տոպրակները չմոռանաք։

Հիշեցնենք, «Հայաքվեն» առաջիններից էր, որ միացավ Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ