Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է

Հայկական կինոժառանգությունը օտարների ձեռքում. ո՞վ է պատասխան տալու

Մշակութային

Հայաստանի մշակութային ոլորտում հերթական աղմկահարույց պատմությունն է հասունանում, որի հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան առաջին հայացքից է թվում։ Խոսքը հայկական անիմացիոն կինոյի արժեքավոր ժառանգության մասին է, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, փաստացի դուրս է եկել Հայաստանի վերահսկողությունից։

Կինոգետ եւ ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի բարձրացրած ահազանգից հետո պարզ դարձավ, որ միջազգային հեղինակավոր Անսիի անիմացիոն կինոփառատոնում նախատեսված հայկական ֆիլմերի հատուկ ծրագիրը չի կայացել։ Պատճառը, ինչպես ներկայացվում է, այն է, որ հայկական անիմացիոն ֆիլմերի զգալի մասի նկատմամբ իրավունքների հարցում առաջացել են լուրջ խնդիրներ, եւ հայկական կողմը չի կարողացել ապահովել դրանց ցուցադրման իրավական հիմքերը։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու ֆիլմի, այլ հայկական կինոժառանգության հարյուրավոր նմուշների մասին է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆրանսիական ընկերությունը հավակնություններ է ներկայացրել մոտ 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքների նկատմամբ՝ հղում կատարելով դեռեւս անցած դարի 90-ականներին կնքված պայմանավորվածություններին։

Ստացվում է՝ անկախությունից ավելի քան երեք տասնամյակ անց պետությունը հայտնվում է մի իրավիճակում, երբ չի կարող վստահորեն հայտարարել, որ ազգային մշակութային ժառանգության զգալի հատվածի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունի։ Սա արդեն ոչ միայն մշակութային, այլեւ պետական կառավարման խնդիր է։

Հասարակության համար կարեւոր հարցերը շարունակում են մնալ անպատասխան. ո՞վ եւ ի՞նչ պայմաններով է տարիներ առաջ տնօրինել այդ իրավունքները, ինչո՞ւ պետությունը միայն հիմա է բախվում խնդրին, եւ արդյոք հնարավոր կլինի վերադարձնել հայկական ֆիլմերի նկատմամբ լիարժեք իրավասությունները։

Փաստացի, մինչ պաշտոնյաները խոսում են ուսումնասիրություններից, միջազգային հարթակներում Հայաստանը արդեն կորցրել է իր մշակութային ներկայության կարեւոր հնարավորություններից մեկը։ Իսկ եթե հաստատվի, որ հայկական կինոյի արժեքավոր ժառանգության նկատմամբ վերահսկողությունը տարիներ շարունակ եղել է օտար կառույցների ձեռքում, ապա հանրությունը լիարժեք իրավունք կունենա պահանջելու ոչ միայն պարզաբանումներ, այլեւ` պատասխանատվություն։

Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող են դառնալ ազգային արժեքները, երբ տարիներով չեն ենթարկվում պատշաճ իրավական եւ պետական վերահսկողության։ Այժմ մնում է սպասել, թե ուսումնասիրության արդյունքներն ինչ պատկեր կբացահայտեն, եւ արդյո՞ք պետությունը կկարողանա վերականգնել իր իրավունքները հայկական կինոյի պատմության կարեւոր էջերի նկատմամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված