«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Փողոցային պայքարով չես կարող իշխանությանը հեռացնել, եթե չունես դրսից աջակցություն. Բադալյան

Ներքաղաքական

ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել է 7 դիմում՝  2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր, որոնց թվում են «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թեւեր»-ը, «Նոր ուժը», «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը։ Այս մասին, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղտեխնոլոգ

Փողոցային պայքարով չես կարող իշխանությանը հեռացնել, եթե չունես դրսից աջակցություն. Բադալյան

ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել է 7 դիմում՝  2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր, որոնց թվում են «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թեւեր»-ը, «Նոր ուժը», «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը։ Այս մասին, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

«ՆԱԽՈՐԴ 35 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱԴԵՊ ՉԻ ԵՂԵԼ, ԵՐԲ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԲԵՐՎԵԼ Է ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄԻՑ»

— Պարոն Բադալյան, ինչպես արդեն գիտենք, 7 ուժ դիմել են Սահմանադրական դատարան։ Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունք կտա ընդդիմադիր այս ուժերի վերոնշյալ քայլը:

— Ոչ մի արդյունք։ Որովհետեւ, եթե մարդիկ հույս ունեն, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է տարբեր լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից, ապա, կներեք, Հայաստանում նախորդ 35 տարվա ընթացքում նման նախադեպ չի եղել, երբ Սահմանադրական դատարանի որոշումը տարբերվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից։ Բացառությամբ կարող ենք ասել, երեւի, մի անգամ՝ 2003 թ.-ին, երբ առաջարկվեց վստահության հանրաքվե անել: Եթե հիշում եք, այդ մեկ անգամն է եղել, որ մի քիչ տարբերվել է, բայց մնացած բոլոր դեպքերում ինչ որոշում կայացնում են իշխանությունները, այնպիսի որոշումներ էլ ընդունում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը։

— Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի։ Սրան ի՞նչ մեկնաբանություն կտաք։

— Սա շատ տրամաբանական է, որովհետեւ Արտակ Զեյնալյանը եղել է արդարադատության նախարար Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, իսկ Վլադիմիր Վարդանյանը եղել է ՔՊ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, եւ բնական է, նրանք չեն կարող մասնակցել: Բայց դա ոչ մի բան չի որոշում։ Ընդհանրապես, ոչ մի կապ չունի։ Մնացածները ոչնչով չեն տարբերվում, այս երկու ՍԴ պատգամավորներից: Ինչ որոշում, որ նախապես արդեն ընդունված է, նրանք այդ որոշումներն էլ կհանրահռչակեն։

«ԱՅՆՊԻՍԻ ԸՆՏՐԱՐՇԱՎ ԷԻՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ, ԿԱՐԾԵՍ, ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԷՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՄՊԱՆԻԱ ԸՆԹԱՆՈՒՄ»

— Արդյոք սխալ չէր քաղաքական ուժերի առանձին-առանձին ընտրություններին մասնակցելը, ինչի հետեւանքով էլ ունենք ներկայիս վիճակը։

— Ոչ, սխալ չգործեցին, որովհետեւ արհեստական միացում-միավորումը, դա ձայների հանրագումար չի բերում: Այսինքն՝ այնպես չէ, որ եթե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը մի ընտրացուցակով գնային, ապա նրանք ավելի շատ ձայն կստանային: Շատ հնարավոր է, որ ավելի քիչ ստանային, քան երեքի ձայները միասին վերցրած։

Խնդիրը միասին կամ առանձին գնալով չէր, խնդիրը գրագետ, քարոզարշավ եւ ընտրարշավ անցկացնելն էր, որով երեքն էլ աչքի չընկան: Եթե «Հայաստան» դաշինքի մոտ էլի ինչ-որ գրագիտության պահ կար՝ որոշակի կյանքի տեսլական ներկայացնելով, ապա այն երկուսի մոտ ընդհանրապես չկար: Ավելին, այնպիսի ընտրարշավ էին անցկացնում, կարծես, չգիտեմ, ասենք, Չեխիայում, Բելգիայում կամ Ավստրիայում ինչ-որ նախընտրական կամպանիա էր ընթանում: Չէ՛, Հայաստանը լրիվ ուրիշ իրավիճակում էր, եւ ընտրազանգվածը ուրիշ պահանջարկներ ուներ, իսկ նրանց առաջարկածն ընդհանրապես պահանջարկ չվայելեց՝ ի տարբերություն ՔՊ-ի:

Հասկանալի է, որ ՔՊ-ի ամբողջ ձայները, դրանք ազնիվ ձայներ չէին, այնտեղ եղել են վարչական ռեսուրսների հաշվին ստացված ձայներ: Բայց, այնուամենայնիվ, մի զգալի մասն իրականում ՔՊ-ի կողմից առաջարկված, կյանքի ապագայի տեսլականի ընտրություն է եղել։ Իմ բոլոր հարցազրույցներում ասում եմ, որ ՔՊ-ն ներկայացնում է տեսլական, դուք ներկայացրեք ձեր կողմից առաջարկվող տեսլականը, բայց իրենք գնացին իրենց ճանապարհով, ու ստացան այն, ինչ որ ստացան։

— Այդ դեպքում Սամվել Կարապետյանի համախմբման կոչերը հիմա որքանո՞վ են արդյունավետ:

— Եթե ունենան Ռուսաստանի Դաշնության քաղաքական աջակցությունը, ապա կլինի արդյունավետ: Ինչպես նաեւ անկախ նրանից, մանդատ կվերցնեն, թե՝ ոչ, ու տրամաբանական է, որ կվերցնեն, այստեղ պետք է լինի նաեւ փողոցի գործոնը: Այս երեք վեկտորների համատեղ եւ գրագետ փոխգործակցված աշխատանքը կտա իր արդյունքը: Հակառակ դեպքում, արդյունք չի լինի։

 — Հակառակ դեպքը ո՞րն է։

— Հակառակ դեպքն այն է, որ եթե Ռուսաստանի աջակցությունը չկա, ու ընդամենը ընդդիմադիրները փորձում են միավորվել, ապա նախկին 35 տարվա ընթացքում ես այնքան եմ տեսել, որ ընդդիմությունը միավորվել է, փողոցային պայքարի է դուրս եկել եւ պարտվել է։

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՄԵԾ  ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է»

— Պարոն Բադալյան, այսինքն, կարծում եք, որ ընդդիմության առաջիկա պայքարում Ռուսաստանի աջակցությունը մեծ կարեւորությո՞ւն ունի։

— Ոչ թե մեծ կարեւորություն ունի, այլ պարտադիր պայման է: Մեծ կարեւորություն ասել, նույնն է,  եթե ասենք՝ ցանկալի է, այս ենթատեքստն ունի։ Մինչդեռ՝ ո՛չ, այն մեծ կարեւորություն չունի, պարտադիր է։

— Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում էլ իրավիճակն այդքան հարթ չէ, լարված վիճակ է:

— Ամեն ինչից անկախ, Ռուսաստանն ունի այն քաշի գործոնը կամ կարող է ցույց տալ այն քաշի օգնություն, ինչը բավարար է Հայաստանում իշխանափոխություն անելու համար։ Ուղղակի պետք է ճիշտ կարողանալ օգտվել, խնդիրները եւ նպատակները ճիշտ ներկայացնել: Եթե սխալ ես դնում նպատակները կամ սխալ ես ներկայացնում խնդիրները, արդյունքում ունենում ես այն, ինչ որ ունես։

— Շատերը կարծում են, որ փողոցային պայքարով հնարավոր չէ ներկայիս իշխանությանը հեռացնել։ Դուք ի՞նչ կասեք այս մասին։

— Եթե փողոցային պայքարն ինքնին է՝ առանց դրսի աջակցության, այո՛, ճիշտ են ասում: 35 տարին ցույց է տվել, որ փողոցային պայքարով չես կարող իշխանությանը հեռացնել, եթե չունես դրսից աջակցություն։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ի հետ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված