Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչու է Կիեվը փորձում Բելառուսին պատերազմի մեջ քաշել

Միջազգային

Ա­հա, Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ներ­կա վի­ճա­կում (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=343388&l=am) Բ­րի­տա­նիա­յում գոր­ծե­րը նո­րից թե­ժա­ցան: Հ­րա­ժա­րա­կան տվեց վար­չա­պետ Ս­թար­մե­րը: Ընդ ո­րում, ար­դեն դժվար է հի­շել, թե վերջին մեկ–մեկուկես տասնամյակին բրի­տա­նա­կան ար­դեն ո­րե­րորդ վար­չա­պետն է բա­վա­կա­նին կարճ պաշ­տո­նա­վա­րու­մից հե­տո հե­ռա­նում: Հա­մե­նայն­դեպս, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր, ար­դեն չոր­րորդ վար­չա­պետն է հրա­ժա­րա­կան տա­լիս` Ջոն­սո­նը, Թ­րաս­սը, Սու­նա­կը եւ հի­մա` Ս­թար­մե­րը: Մի խոս­քով, Ս­թար­մե­րի դեպ­քում եւս «Զե­լենս­կու ա­նեծ­քը» անվ­րեպ աշ­խա­տեց:

­Մեկ այլ օ­րի­նա­չա­փութ­յուն եւս կա. բիրտա­նա­կան այս վար­չա­պետ­նե­րից հատ­կա­պես շուտ են հե­ռա­նում նրանք, ով­քեր ա­ռա­վել զե­լենս­կիա­սեր են: Թ­րաս­սը, ով հա­նուն Զե­լենս­կու տան­կե­րի վրա էր մագլ­ցում, հա­զիվ մեկ տա­րի դի­մա­ցավ: Սու­նա­կի մոտ ո­րոշ զգու­շա­վո­րութ­յուն նկատ­վում էր. կա­րո­ղա­ցավ եր­կու տա­րուց ա­վել ձգել: Ս­թար­մե­րը, հենց օ­րերս հայ­տա­րա­րեց, որ Զե­լենս­կուն 150 հա­զար ա­նօ­դա­չու եւ նոր հե­ռա­հար հրթիռ­ներ է տա­լիս, դրա­նից օ­րեր անց ար­դեն հրա­ժա­րա­կան տվեց:

Վար­չա­պետ­նե­րի այս հա­ճա­խա­կի հրա­ժա­րա­կան­նե­րը մեկ բա­նի մա­սին են վկա­յում. երկ­րում կան գլո­բալ խնդիր­ներ, ո­րոնք գործ­նա­կա­նում դար­ձել են ան­լու­ծե­լի: Եվ այն, որ պատ­ճառ­նե­րից մեկն էլ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մով նման ծայ­րա­հեղ հրա­պուր­վա­ծութ­յունն է, եւ ի­րա­կա­նում այդ պա­տե­րազ­մը փաս­տա­ցի ա­ռաջ մղելը, կա­րե­լի է են­թադ­րել:

Ս­թար­մե­րին փո­խա­րի­նո­ղը կցան­կա­նա՞ նույն դի­նա­մի­կան պա­հել. երեւի: Բայց այն, որ Զե­լենս­կին ներ­կա փու­լում ար­դեն սկսել է պա­տե­րազ­մի էս­կա­լա­ցիա­յի ուղ­ղութ­յամբ միան­գա­մայն լուրջ քայ­լեր կա­տա­րել, մի­գու­ցե ակ­նարկ է այն մա­սին, որ նա պար­զա­պես փոր­ձում է բրի­տա­նա­կան նոր վար­չա­պե­տին հնարավորինս արագ փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նել:

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին օ­րե­րին գնա­լով ակն­հայտ դար­ձավ, որ Զե­լենս­կին կոնկ­րետ քայ­լե­ր է կա­տա­րում Բե­լա­ռու­սին պա­տերազ­մի մեջ ներ­քա­շե­լու ուղ­ղութ­յամբ: Այս­պես, նրա ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը հար­վա­ծե­ցին բե­լա­ռուս­ցի ե­րե­խա­ներ տե­ղա­փո­խող ավ­տո­բու­սին: Դ­րան հա­ջորդեց Զե­լենս­կու կող­մից Բե­լա­ռու­սին ներ­կա­յաց­ված փաս­տա­ցի վերջ­նա­գիր: Եվ նա­խօ­րեին էլ Զե­լենս­կին կրկնեց վերջ­նա­գի­րը եւ ար­դեն կոնկ­րետ սպառ­նա­լիք­նե­րով: Նաեւ, որ Կիե­ւը կսկսի հար­վա­ծել, ե­թե պա­հանջ­նե­րը չկա­տար­վեն:

­Բայց ի՞նչ նպա­տա­կով։  Հ­նա­րա­վոր վար­կած­նե­րը մի քա­նիսն են:

Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից մե­կը կա­րող է լի­նել այն, որ Ուկ­րաի­նա­յին շտապ անհ­րա­ժեշտ է ՆԱՏՕ-ի ան­մի­ջա­կան մի­ջամ­տութ­յու­նը պա­տե­րազ­մին: Սա անհ­րա­ժեշտ էր ի սկզբա­նե, բայց հի­մա այն հատ­կա­պես կար­եւոր է. մինչեւ ան­դար­ձե­լիութ­յան կե­տը շատ ժա­մա­նակ չի մնա­ցել: Այ­սինքն, ռուս­ներն այս պա­հին Դոն­բա­սի վեր­ջին խո­շոր հան­գույ­ցի` Կ­րա­մա­տորսկ – Ս­լավ­յանսկ անգ­լո­մե­րա­ցիա­յի մա­տույց­նե­րում են եւ շա­րու­նա­կում են ա­ռա­ջա­նալ: Ե­թե գրա­վեն, ա­պա դրա­նով գործ­նա­կա­նում դուրս կգան ուկ­րաի­նա­կան ողջ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի (կա­ռուց­ված 2014թ.­–ից ի վեր) թի­կունք: Իսկ այդ դեպ­քում ռու­սա­կան ու­ժե­րի հա­մար կբաց­վի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հան՝ փոր­ձել հաս­նել Դ­նեպր գե­տը եւ գ­րա­վել Դ­նեպ­րո­պետ­րովս­կը, ինչ­պես նաեւ Ուկ­րաի­նա­յի ձախ ա­փի այլ խո­շոր քա­ղաք­ներ։ Սա կնշա­նա­կի, որ Ուկ­րաի­նան գործ­նա­կա­նում կդա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նալ իր ներ­կա­յիս տես­քով։ Ու ե­թե Բե­լա­ռու­սը ռազ­մա­կան պա­տաս­խան տա Կի­եւի հար­ձակ­մա­նը, դա կօգ­տա­գործ­վի որ­պես ա­ռիթ` ՆԱՏՕ-ին պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մի մեջ ներգ­րա­վե­լու հա­մար։ Ե­թե ան­գամ ՆԱՏՕ-ն բա­ցա­հայտ հար­ձակ­ման չգնա, մեկ է, բո­լո­րը կհայտն­վեն ծայ­րա­հեղ սրաց­ման «խաչ­մե­րու­կում», եւ Ուկ­րաի­նան ո­րոշ ժա­մա­նակ կշա­հի։

Ն­ման ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան ստիպ­ված կլի­նի ա­րա­գո­րեն վե­րա­բաշ­խել ռե­սուրս­նե­րը, պա­շար­նե­րը եւ զեն­քը դե­պի հյու­սիս՝ իր դաշ­նակ­ցին պաշտ­պա­նե­լու հա­մար։ Կի­եւը հույս ու­նի, որ այդկերպ ռու­սա­կան ա­ռա­վել մար­տու­նակ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը դուրս կբեր­վեն ուկ­րաի­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան տա­րածք­նե­րից, հիմ­նա­կա­նում Դոն­բա­սից, ին­չը կա­րող է ազ­դել Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­խա­ղաց­ման տեմ­պի վրա։

Հ­նա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից է նաեւ, որ Զե­լենս­կու նման քայ­լե­րը կա­տար­վում են` հան­կարծ պա­տե­րազ­մի մեջ չհայտն­վե­լու Լու­կա­շեն­կո­յի մտա­վա­խութ­յու­նն­երից ել­նե­լով: Այ­սինքն, որ ռեալ ռիս­կի դեպ­քում Լու­կա­շեն­կոն կա­րող է հնա­րա­վո­րինս հե­ռու մնալ Մոսկ­վա­յից եւ, ի­դեա­լա­կան սցե­նա­րի դեպ­քում` սեպ կխրվի եր­կու դաշ­նա­կից պե­տութ­յուն­նե­րի միջեւ: Ե­թե ոչ, ա­պա բե­լա­ռու­սա­կան հան­րութ­յու­նը կա­րող է դեմ դուրս գալ Լու­կա­շեն­կո­յին:

Նման սցե­նար­նե­րից յու­րա­քանչ­յու­րի դեպ­քում հա­վել­յալ խնդիր­ներ են ստեղծ­վե­լու Մոսկ­վա­յի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ ուկ­րաի­նա­կան օ­դա­յին չդա­դա­րող հար­ված­նե­րը, ո­րոնց հան­դեպ ռուս­ներն այդ­պես էլ դեռ է­ֆեկ­տիվ պաշտ­պա­նութ­յուն չեն գտնում, ար­դեն իսկ Ռու­սաս­տա­նի ներ­սում բա­վա­կա­նին լուրջ լար­վա­ծութ­յուն­ներ ստեղ­ծել են: ­Մի խոս­քով, սա եւս մեկ ի­րա­վի­ճակ է առաջացնում, երբ Մոսկ­վա­յի հա­մար էլ ա­վե­լի է սրվում ինչ ա­նել հար­ցը: Կա՛մ կա­րող են գնալ ի­րենց հեր­թին էս­կա­լա­ցիան ա­վե­լաց­նե­լու ուղ­ղութ­յամբ, ո­րի վերջ­նարդ­յուն­քում ար­դեն կա­րող է պարզ ուր­վագծ­վել առն­վազն տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քը: Կա՛մ կա­րե­լի է մտա­ծել գո­նե ներ­կա վի­ճա­կով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի մա­սին, չնա­յած ներ­կա ի­րա­վի­ճա­կում դա հա­զիվ թե ռեալ լի­նի: Կա՛մ Արեւմուտքը վի­ճա­կը կշա­րու­նա­կի սրել Ռու­սաս­տա­նի ներ­սում` դրա բո­լոր ա­նո­րո­շութ­յու­ննե­րով հան­դերձ:

Ա­մեն դեպ­քում այն, որ ՌԴ նա­խա­գա­հի խորհր­դա­կան Յու­րի Ու­շա­կովը, ըստ էութ­յան, հայ­տա­րա­րեց, թե Մոսկ­վան Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հետ կապ­ված այ­լեւս պատ­րանք­ներ չու­նի, եւ ուկ­րաի­նա­կան խնդի­րը կլուծ­վի մար­տա­դաշ­տում, թե­րեւս ակ­նարկ էր էս­կա­լա­ցիա­յի սպաս­վող ա­վե­լաց­ման մա­սին:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68845 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ